Ամստերդամի «Այաքսի» տեխնիկական տնօրեն Սվեն Միսլինտատը բարձր է գնահատել Հայաստանի հավաքականի եւ ռուսական «Կրասնոդարի» 23-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Հոլանդական ակումբն ամռանը փորձել էր ձեռք բերել հայ ֆուտբոլիստին, սակայն գործարքը ձախողվել էր։
«Խնդիրը Սպերցյանի որակները չէին, այլ այն, որ նա խաղում է Ռուսաստանում։ Սպերցյանը կարող էր «Այաքսում» դառնալ այնպիսի խաղացող, ինչպիսին Կեւին Դե Բրույնեն է «Մանչեսթեր Սիթիի» համար։ Նա առանձնահատուկ խաղացող է։ Սպերցյանի նման խաղացողի հնարավոր չէ գտնել այդ տրանսֆերային գնով»,- Միսլինտատի խոսքը մեջբերում է De Telegraaf-ը։
Ընթացիկ մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» հետ մասնակցել է 8 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։ Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 12 միլիոն եվրո։