‘«Այաքս»-ի մարզիչը` «Բավարիա»-ի թիրախում’

617

«Բավարիա»-ն ընթացիկ մրցաշրջանից հետո Նիկո Կովաչի հնարավոր հեռացման համար ուսումնասիրում է մարզիչների շուկան: 

Մյունխենյան ակումբը հետևում է «Այաքս»-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին: 

Գերմանացիների տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Կարլ-Հայնց Ռումենիգեին դուր է գալիս հոլանդացի մարզչի աշխատանքը, սակայն նրանք դեռ կապ չեն հաստատել մարզչի հետ:

Տեն Հագը «Բավարիա»-ի համակարգում աշխատել է 2014-15 թվականներին: Նա գլխավորել է «Բավարիա-2»-ը: 

Հիշեցնենք, որ նրա գլխավորությամբ «Այաքս»-ը հասել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, ինչպես նաև գլխավորում է Հոլանդիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: 

Նախորդ հոդվածը‘Աբրամովիչը չի պատրաստվում վաճառել «Չելսին»’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի առաջնության տարվա լավագույն մարզչի հավակնորդները’