‘
«Բարնլիի» դարպասը գրավելուց հետո Սերխիո Ագուերոն հավասարվել է «Մանչեսթեր Սիթիի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Էրիկ Բրուկին։ 1928-1939 թվականներին Բրուկը դարձել է 177 գոլի հեղինակ: Ագուերոն կրկնեցլ է ակումբի 78-ամյա ռեկորդը։ uefa.com կայքը ներկայացրել է «Կուն»-ի բնութագիրը։
Ինչ են ասում իր մասին
«Ինդեպենդիենտեում» ինձ ասեցին, որ ակումբի ակադեմիայում մարզվում է ֆենոմենալ ֆուտբոլիստ։ Մի իր հրավիրեցի նրան գլխավոր թիմի հետ մարզվելու և նա բոլորին հաղթեց։ Միանգամից տեսանք, թե ինչի է նա ունակ»։
Օսկար Ռուջերի, «Ինդեպենդյենտեի» նախկին մարզիչ
«Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելու պատճառներից մեկը նա էր, ցանկանում էի խաղալ նրա կողքին։ Դիտել էի նրա խաղը հեռուստացույցով, երբ 15 տարեկան հասակում նորամուտը նշեց իմ նախկին թիմի` «Ինդեպենդիենտեի» կազմում: Պատանին խաղում էր տղամարդկանց հետ։ Նա դարձավ գոլի հեղինակ և այդ պահին ես ցատկեցի բազմոցից։ Ագուերոն բնատուր ռմբարկու է»։
Դիեգո Ֆորլան, Ագուերոյի նախկին թիմակիցը «Ատլետիկոյում»
«Նա լեգենդ է և մեր ակումբի պատմության մի մասնիկտ։ Ագուերոյի ցուցանիշները խոսում են իր մասին, նա ապշեցուցիչ է»։
Խոսեպ Գվարդիոլա, «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ
Ընթացիկ արդյունքները
Ազգային հավաքական` 82 խաղ, 34 գոլ
Եվրագավաթներ` 86 խաղ, 50 գոլ
Եվրոպական երկրների առաջնություններ` 409 խաղ, 229 գոլ
Նվաճումները
«Ատլետիկո» Մադրիդ
- Սեփական հարկի տակ անցկացրած խաղերում Ագուերոն յուրահատուկ արդյունք է գրանցել։ 2008 թվականի մարտին նա երկու անգամ գրավել է «Բարսելոնայի» դարպասը (4:2), ուղիղ մեկ տարի անց կրկին դուբլ է ձևակերպել կատալոնացիների հետ խաղում (4:3):
- 2009-2010թթ. դարձել է Եվրոպայի լիգայի խաղարկության հաղթող, իսկ նրա խփած գոլերն օգնել են «Ատլետիկոյին» քառորդ եզրափակչում հաղթահարել «Սպորտինգի» արգելքը։
- «Ատլետիկոյում» անցկացրած հինգ մրցաշրջանում Ագուերոն խփել է 75 գոլ, գրանցելով իր հաշվին 20-ական գոլ 2007/08 և 2010/11 թվականներին։
«Մանչեսթեր Սիթի»
- «Ագուերոոոոոո, երդվում եմ, դուք երբեք չեք տեսնի նման բան», — ճչում էր մեկնաբան Մարտին Թայլերը, երբ 2012 թվականի մայիսին «Քուինզ Պարկ Ռեյնջերսի» հետ խաղի 93-րդ րոպեին «Սիթիի» 10 համարը խփեց այն գոլը, որը պարգևեց «Մանչեսթեր Սիթիին» առաջին չեմպիոնական կոչումը սկսած 1968 թվականից։
- Չեմպիոնների Լիգայի խաղարկություններում Ագուերոն դարձել է երկու հեթ-տրիկի հեղիանկ, երկու դեպքում էլ «Սիթիի» մարզաշապիկով։ 2014 թվականին «Սիթին» սեփական հարկի տակ պարտվում էր «Բավարիային» 1:2 հաշվով։ Հանդիպման վերջին հինգ րոպեների ընթացքում արգենտինացին խփեց երկու գոլ և ձևակերպեց հեթ-տրիկ։ «Սիթին» հաղթեց 3:2 հաշվով, իսկ դրանից հետո խմբային մրցաշարի վերջին խաղում հաղթելով «Ռոմային» դուրս եկավ փլեյ-օֆֆ։
- 2014-15թթ. Ագուերոն 26 գոլով դարձել է Անգլիայի պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկու։
- 2015 թվականի հոկտեմբերի 3-ին դարձել է հինգերորդ ֆուտբոլիստը, որը հեղինակել է հինգ գոլ Անգլիայի պրեմիեր Լիգայի մեկ խաղում։ «Նյուքասլի» հետ խաղում Ագուերոն 21 րոպեի ընթացքում խփեց հինգ գոլ, իսկ «Սիթին» հաղթեց 6:1 հաշվով։
- Դարձել է 16-րդ ֆուտբոլիստը, որը եվրագավաթներում խփել է 50 գոլ։
- «Ուոտֆորդի» հետ խաղում (6։0) իր երկրորդ գոլը դարձավ 200-ը, որը նա խփել է եվրոպական առաջնություններում։
- 2017 թվականի հոկտեմբերի 21-ին 11-մետրանոցից գրավել է «Բարնլիի» դարպասը և հավասարվել է ակումբի ռեկորդակիր Էրիկ Բրուկին, որը 78 տարի առաջ, ավարտելով իր կարիերան, կանգ էր առել 177 գոլ ցուցանիշի վրա։
Ինչի մասին կարող էիք չիմանալ
- «Կուն» մականունով Ագուերոյին կնքել են տատիկն ու պապիկը` շնորհիվ իր սիրված ճապոնական մուլտֆիլմի հերոսի:
- Ագուերոն դարձել է Արգենտինայի առաջնությունում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ Իր նորամուտը արգենտինացին նշել է «Ինդեպենդիենտեի» կազմում դուրս գալով փոխարինման «Սան Լորենցոյի» հետ խաղում 2003 թվականի հուլիսի 5-ին։ Այդ օրը նա 15 տարեկան և մեկ ամսական էր։
- 2005 և 2007 թվականներին Ագուերոն նվաճել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Վերջին առաջնությունում նա դարձավ վեց գոլի հեղինակ և նվաճեց մրցաշարի լավագույն խաղացողի և լավագույն ռմբարկուի տիտղոսները։
- Ագուերոն չի սիրում շոգ եղանակ, իսկ անձրևոտ Մանչեսթերը օգնում է իրեն լավ քնել։
- «Սերխիո Կուն Ագուերո. Ծնվել եմ բարձունքների հասնելու համար. Իմ պատմությունը» ինքնակենսագրական գրքի նախաբանը գրել է Լիոնել Մեսսին։ Ազգային հավաքականի խաղերի անցկացման շրջանում իրենք ապրում են նույն համարում։
- Պատանի հասակում համակարգչային ֆուտբոլային խաղերում Ագուերոն նախընտրում էր խաղալ «Լիվերպուլով»։
Ինչ է ասում Ագուերոն
- «Իմ մականունը տարբերվում է շատ մարզիկների մականուններից։ Շատ հազվադեպ է լինում, երբ մարզիկին կոչում են մուլտհերոսի անունով»։
- «Ես սիրում խաբս տալ, սիրում եմ զարմացնել։ Գերագույն հաճույք է, երբ խաբս ես տալիս մրցակցին և թողնում ես իրեն քո թիկունքում։ Եթե ինձ հաջողվի հասնել իմ բոլոր նպատակներին, ապա ես իմ հետքը կթողնեմ ֆուտբոլի պատմության մեջ։ Ես ժամանակակից ֆուտբոլի Չե Գևարան եմ»։
- «2011-2012 մրցաշրջանի ավարտին գիտեինք այն սցենարը, որին հետևելով նվաճելու էինք չեմպիոնի տիտղոսը։ Ես զգում էի, որ կմեռնեմ, եթե մենք չհաղթենք կամ ինքնասպան կլինեմ, եթե մենք ձեռքից բաց թողնենք այդ հնարավորությունը։ Լավ, հավանաբար դա շատ ողբերգական է հնչում, բայց այդ պահին թվում էր, որ մենք այլևս անելիք չենք ունենալու, եթե պարտվենք»։
Ինչ հաջողությունների կարող է հասնել
- Հաղթել եվրագավաթներում «Սիթիի» հետ։ Վերջին տարիների բոլոր հաջողություններով հանդերձ, 1969-70թթ. Գավաթակիրների Գավաթը թիմի միակ հաղթանակն է եվրագավաթներում։
- Հաղթել Անգլիայի բոլոր մրցաշարերում։ Ագուերոն երկուական անգամ դարձել է չեմպիոն և նվաճել է Անգլիայի լիգայի գավաթը, բայց Անգլիայի գավաթը դեռ անհասանելի է։
- Հաղթել տիտղոս Արգենտինայի հավաքականի կազմում։ «Ալբիսելեստեի» կազմում Ագուերոն մասնակցել է երեք եզրափակչի և բոլորը պարտվել։ 2015 և 2016 թվականների Կոպա Ամերիկայի եզրափակիչներում արգենտինացիները պարտվել են Չիլիի հավաքականին, իսկ 2014 Աշխարհի առաջնության եզրափակչում` Գերմանիային։
- Մտնել Արգենտինայի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուների եռյակի մեջ։ Այժմ Ագուերոն 34 գոլով հավասարվել է Դիեգո Մարադոնային և մեկ գոլով զիջում է երրորդ տեղում գտնվող Էռնան Կրեսպոյին։ Առաջին տեղում է Մեսին (58), երկրորդ` Գաբրիել Բատիստուտան (54):
‘