‘Այդ զարմանալի երիտասարդը. 10 փաստ Նեյմարի մասին, որոնք դուք դեռ չգիտեք’

2622

Այս տաղանդաշատ բրազիլացին այսօր դարձավ 23 տարեկան:
Պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում Նեյմարն հանդես է եկել «Սանթոսում» և կատալոնական «Բարսելոնայում»: Նա դարձել է Բրազիլիայի եռակի չեմպիոն և Իսպանիայի գավաթակիր, հաղթել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում:
Ծննդյան օրվա կապակցությամբ ներկայացնում ենք փաստեր Նեյմարի մասին, որոնք դուք դեռ չգիտեք:

1. Մեզանից շատերը գիտեն, թե ինչ հրաշքներ կարող է գործել Նեյմարը խաղադաշտում, բայց հազիվ թե որևէ մեկը կարողանա ասել ֆուտբոլիստի լրիվ անունը: Ինչպես բրազիլացի շատ ֆուտբոլիստների անուններ, այն շատ երկար է: Բոլոր պաշտոնական և հարկային փաստաթղթերում 22-ամյա ֆուտբոլիստը ներկայացվում է որպես Նեյմար դա Սիլվա Սանտոս կրտսեր: «Կրտսեր» է այն պարզ պատճառով, որ հայրը նույնպես այդ անուն է կրում՝ Նեյմար դ ա Սիլվա Սանտոս:


2. «Բարսելոնայում» Նեյմարը ունի ընկերներ, որոնց վրա կարող է հույսը դնել. օրինակ Մեսսին և Սուարեսը:Իսկ երբ բանը հասնում է ընտանեկան կյանքին, հայրն է ֆուտբոլիստի միակ հույն ու հենարանը: Երբ Նեյմարը 19 տարեկան էր, Կարոլինա Դանտեսը նրանից տղա է ունենում: Հիմա ֆուտբոլիստը մենակ է դաստիարակում որդուն և չի շփվում նախկին կնոջ հետ: Թեև այն հանգամանքին, որ սկզբում Նեյմարին մի փոքր վախեցնում էր հայր լինելը, այնուհանդերձ հիմա տղայի ծնունդը նա համարում է «2.8 կիլոգրամ մարքուր երջանկություն»:


3.Թեև Նեյմարի տպավորիչ տաղանդին, այնուհանդերձ, Բրազիլիայի հավաքականի մարզիչ Դունգան երիտասարդին չտարավ 2010թվականի աշխարհի առաջնությանը: Նա նույնիսկ չընդգրկվեց պահուստային կազմում:«Սելեսաո»-ի ղեկավարին համոզել էին Պելեն և Ռոմարիոն:Նեյմարի երկրպագուները 14 հազար ստորագրություն էին հավաքել՝ հօգուտ իրենց կուռքի, սակայն ապարդյուն: Այն, որ այդ որոշումն արդարացի չէր, Դունգային ապացուցեց հենց ինքը՝ Նեյմարը, երբ հավաքականի կազմում ԱՄՆ-ի դեմ դեբյուտային խաղում դարձավ գոլի հեղինակ:
4. Նեյմարն այնքան արագ դարձավ միջազգային կարգի սուպերաստղ, որ շատերը մինչև հիմա չեն հասկանում, թե ինչպես դա պատահեց: Նա իր 100-րդ գոլը խփեց դեռ այն ժամանակ, երբ հանդես էր գալիս «Սանտոսում»: Ի դեպ, գոլային այդ հոբելյանը նա նշեց, երբ դեռ 20 տարեկան էր:
5.«Ռեալի» հետաքրքրությունը Նեյմարի հանդեպ մի քանի տարի շարունակ ցանկացած տրանսֆերային պատուհանի գլխավոր թեմաներից էր: Հիմա նման շշուկների մասին խոսք անգամ չի կարող լինել. Նեյմարն ընտրել է մադրիդցիների երդվյալ հակառակորդին՝«Բարսելոնային»: Ամեն դեպքում, Նեյմարն իրականում շատ մոտ էր «Ռեալ» տեղափոխվելուն: 14 տարեկանում ֆուտբոլիստը եկավ Մադրիդ և այստեղ բժշկական թեստավորում անցավ: Այդ ժամանակ անհավանական ջանքերի շնորհիվ «Սանտոսին» հաջողվեց այդ պատանի տաղանդին պահել թիմում՝ վճարելով նրան մի կլորիկ գումար:
6.Ուշագրավ է այն, որ «Ռեալը» միակ թիմը չէր, որ փորձեց ձեռք բերել Նեյմարին: 2010 թվականին «Վեսթ Հեմը» ֆուտբոլիստի համար «Սանտոսին» առաջարկեց 16մլն ֆունտ, սակայն մերժվեց: Այդ մերժումը էլ ավելի մեծացրեց ֆուտբոլային հասարակայնության ուշադրությունը այս ֆուտբոլիստի հանդեպ:Դրանից հետո Նեյմարով հետաքրքվեցին «Չելսին» և «Մանչեսթր Սիթին»:
7. «Մանչեսթր Սիթին» մի որոշ ժամանակ Նեյմարի համար պայքարի մրցավազքի առաջնորդն էր: 2013 թվականին «քաղաքացիները» հատուկ մարզակոշիկ նվիրեցին բրազիլացուն: Դրանով կարելի էր խաղալ անձրևին, թաց մարզադաշտում: Ավելի վաղ, Նեյմարն ասել էր, որ Բրիտանիայի վատ եղանակի պատճառով չի կարող ցուցադրել այն ամենը, ինչի ունակ է:
8. Հենց, որ Նեյմարը տեղափոխվեց «Բարսելոնա»,«Սանտոսի» կատաղած երկրպագուները սկսեցին մեղադրել նրան այն բանում, որ իբր ֆուտբոլիստը կատալոնացիների հետ դեռ երկու տարի առաջ է պայմանավորվել: 2011 թվականին «Սանտոսն» ու «Բարսելոնան» խաղում էին աշխարհի ակումբային առաջնության եզրափակչում: Այդ ժամանակ Լեո Մեսսին և ընկերները հաղթեցին 4:0 հաշվով: Նեյմարը շատ թույլ խաղ ցուցադրեց: Փաստաբան Լուչանո Պերեյերա, որը այս հանդիպումը դիտելու համար Ճապոնիա էր ժամանել՝ վճարելով 25 հազար ֆունտ, պարտությունից հետո ցանկացավ փոխհատուցում ստանալ: Բացի դրանից երկրպագուն Նեյմարից 6657 ֆունտ պահանջեց բարոյական և նյութական վնասի համար: Պատճառը՝ անսահման հիասթափությունն էր «հանճարից»:
9.Որքան էլ, որ զարմանալի հնչի, Նեյմարին համարում այն ֆուտբոլիստը, ում մասին աշխարհում ամենաշատն են խոսում: Ամեն դեպքում SportsPro-ն հավատում է դրան: Պաբերականը ֆուտբոլիստին Ռոնալդուից, ինչպես նաև Մեսսիից, Ռոպի Մակիլռոյից և Ուսեյն Բոլտից բարձր է դասել: Մարկետինգը, որ օգտագործում է «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվողի կերպարը, հատուկ անուն է ստացել՝ «Նեյմարմարկետինգ»:
10.«Նեյմարմարկետինգը» այնքան լավ է աշխատում, որ «Բարսելոնայի» բրազիլացի ֆուտբոլիստը դարձավ առաջին բրազիլացին, ում նկարը հայտնվեց Time ամսագրի շապիկին: Պելեն և Ռոնալդոն այնտեղ հայտնվեցին ավելի տպավորիչ հաջողություններից հետո և չկարողացան գրավել ամերիկացի լրագրողների ուշադրությունը: Մնացած բոլոր բրազիլացիները, ովքեր հայտնվել են այս հեղինակավոր ամսագրի շապիկին, եղել են անհետաքրքիր քաղաքական գործիչներ:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյանի գործով նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն’
Հաջորդ հոդվածը‘Հյումելսը կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը’