‘Այլընտրանքային տարանցիկ միջանցք Աֆղանստանի համար ‘

654

ԱՄՆ-ը և Աֆղանստանը  քննարկում են Կովկասով անցնող և մինչև Սև ծով  հասնող երկաթուղային երթուղի բացելու հնարավորությունը: Ինչպես հաղորդում է 1news.az-ը՝ հղում անելով ռուսաստանյան ԶԼՄ-ներին, Աֆղանստանի արտգործնախարար Ջավեդ Լուդինի խոսքերով՝ նախօրեին ինքն ամերիկյան ղեկավարության հետ քննարկել է Աֆղանստանի համար այլընտրանքային տարանցիկ միջանցք ստեղծելու գաղափարը:

Այդ նախագիծը ԱՄՆ-ին հնարավորություն կտա օգտագործելու Թուրքմենստանով, Ադրբեջանով և Վրաստանով դեպի Սև ծով հասցնող երկաթուղային երթուղին: «Մենք արդեն այդ հարցը քննարկել ենք ԱՄՆ-ի հետ և ստացել նրանց լիակատար աջակցությունը: Միևնույն ժամանակ, մենք  այդ հարցով նախնական բանակցություններ ենք վարել Թուրքմենստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ»,- ասել է արտգործնախարարը:

Նախորդ հոդվածը‘Արման Նավասարդյան. Սիրիայի և Թուրքիայի միջև պատերազմ չի լինի ‘
Հաջորդ հոդվածը‘Գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտումների նվազում ‘