‘Այնպես չստացվի, որ Լևոն Հայրապետյանին հանձնեն Ադրբեջանին. «ՉԻ»’

1771

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.  Երեկ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունները Մոսկվայի «Դոմոդեդովա» օդանավակայանում ձերբակալել են հայտնի հայ գործարար Լևոն Հայրապետյանին:

«ՉԻ»- Լևոն Հայրապետյանը, հիշեցնենք, Ղարաբաղում բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել, իր միջոցներով ռազմական ուսումնարան է կառուցել և այլն:

Դա, իհարկե, չի նշանակում, թե ձերբակալությունը կապ ունի այդ գործունեության հետ, բայց ամեն դեպքում՝ վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում՝ փոքր-ինչ սառնություն է զգացվում: Չէ, ոչինչ չենք ակնարկում, պարզապես հանկարծ այնպես չստացվի, որ մեր ռազմավարական դաշնակիցը, զուտ սեփական բիզնես-շահերից ելնելով, Լևոն Հայրապետյանին հանձնի Ադրբեջանին՝ «Ադրբեջանի տարածքում ապօրինի բիզնես-գործունեությամբ զբաղվելու համար» (Ռուսաստանը, հիշեցնենք, Ղարաբաղն ու ազատագրված տարածքները որպես  Ադրբեջանի մաս է ճանաչում): 

Եվ ընդհանրապես՝ Հայաստանի իշխանությունները լավ չարեցին, որ քրեական գործ հարուցեցին ու հետախուզում հայտարարեցին «Արմենթելի» նախկին թոփ-մենեջերի նկատմամբ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունը հեռացել է Հայաստանից. «168 ժամ»’
Հաջորդ հոդվածը‘Բոլորը լուռ են. «Ժողովուրդ»’