‘Այնպիսի մարդիկ են գյուղից մեկնել ՌԴ, որ այդ երկրի տեղը չգիտեին. Մամուլ’

853

Արմավիրի մարզի Շենավան համայնքում մայիսի 12-ին տեղացած կարկտահարությունից հետո արդեն 70 տղամարդ հասցրել է մեկնել Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Երեկ երեք հոգուց բաղկացած մի ընտանիք է լքել գյուղը, իսկ այսօր հինգ հոգանոց ընտանիք կմեկնի:

«Ժողովուրդը» Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանից տեղեկացավ, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին տրամադրել է առվույտի, վարունգի, լոլիկի, եգիպտացորենի, արևածաղկի մեկ գդալական սերմեր:

«Ցավդ տանեմ, այնպիսի մարդիկ են գյուղից մեկնել ՌԴ, որ նախկինում այդ երկրի տեղը չգիտեին: Մշտապես հողի հետ են գործ ունեցել ու տարեկան 7-8 մլն դրամի եկամուտ են ունեցել: Հիմա ստիպված գնացել են: Մնան ի՞նչ անեն: Հիմա պետք է միլիոնների եկամուտ ստանային, բայց նոր վարուցանք պիտի անեն, խորը աշնանը նոր բերք հավաքեն: Բա մինչ էդ ի՞նչ ուտեն: Հենց հիմա տանը 5-6 կիլոգրամ վարունգի սերմ կա, արևածաղկի և եգիպտացորենի սերմ էլ կա, բայց ոչ ոք չի վերցնում»,-ասել է գյուղապետը:

Այս թեմայով կարող եք կարդալ նաև «Կարկուտը ծեծած տեղն է ծեծում, կամ one way ticket to the…» հոդվածը:

Նախորդ հոդվածը‘Ո՞վ է լինելու հաջորդ մորթվողը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Եկեղեցու հովիվը վարորդի հետ առևտրականներից գումար է գանձում. Մամուլ’