‘«Այնտրախտի» ղեկավարությունը թիմից վռնդել է ադրբեջանական ֆուտբոլի ծագող աստղին’

1146

Գերմանական «Այնտրախտի» ղեկավարությունը թիմից վռնդել է Ադրբեջանական ֆուտբոլի ծագող աստղ Ռենատ Դադաշովին: Վերջինս մարզումնից հետո հանդերձարանում թքել է խաղընկերոջ վրա և հարվածել նրան: Ադրբեջանցի ֆուտբոլիստը նաև հայհոյել է թիմի մարզիչներից մեկին:

Տեղի ունեցածը մեծ աղմուկ է բարձրացրել Գերմանիայում: Սա առաջին դեպքը չէ, երբ Դադաշովն աչքի է ընկնում նման պահվածքով: Ըստ ակումբի նախագահ Ֆրեդի Բոբիչի, Դադաշովը մեծամիտ և հղփացած երիտասարդ է: Նա շարունակ նվաստացրել է խաղընկերներին:

Նշենք, որ Դադաշովը հանդես է եկել Գերմանիայի պատանեկան հավաքականում: Ադրբեջանցիները նրան մեկ միլիոն եվրո և Բաքվում բնակարան են նվիրել Ադրբեջանի ազգային հավաքականում խաղալու համար:

Նախորդ հոդվածը‘Daily Star. «Արսենալ»-ը որոշել է, թե ով կփոխարինի Պետր Չեխին’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Արթուր Աբրահամի մրցակիցը և մենամարտի անցկացման վայրը’