«Այն տղան՝ ներքևում»․ Բայդենը մոռացել է Ավստրալիայի վարչապետի անունը

152

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը անվտանգության և պաշտպանության ոլորտում  նոր համագործակցություն հայտարարելու միջոցառման ժամանակ մոռացել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի անունը, փոխանցել է The Australian-ը։

Տեսակապով անցկացվող հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ամերիկյան առաջնորդը նրան անունով է դիմել։

«Շնորհակալություն, Բորիս։ Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այն տղային՝ ներքևում։ Շատ շնորհակալ եմ, բարեկամ։ Ես գնահատում եմ դա, պարոն վարչապետ»,- ասել է 78-ամյա Բայդենը։

Այնուհետև բանակցությունների ընթացքում նա իր ավստրալացի զրուցակցին անվանել է մե՛կ «հակառակ կողմի տղան», մե՛կ «բարեկամ», մե՛կ «պարոն վարչապետ»՝ այդպես էլ անունը չտալով։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 764 նոր դեպք, 19 մահ
Հաջորդ հոդվածըՊուտինը ՀԱՊԿ երկրներին համախմբման կոչ է անում