‘
iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ ապրիլի 1-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:
Ծիծաղի համաշխարհային օրվա կապակցությամբ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կանցկացվեն բացօթյա կրկեսային միջոցառումներ: Վարչական շրջաններում մեկժամյա ելույթներ կունենան երկու կրկեսային խմբեր, որոնց կազմում կլինեն ինչպես Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիա-դպրոցի սաները, այնպես էլ արտերկրից ժամանած հայազգի դերասանները:
«Արմավիա» ազգային ավիափոխադրողը տարածել է մամուլի հաղորդագրություն, որում հայտնում է, որ այսօրվանից դադարեցնում է չվերթները։ «Ներկայիս դրությամբ իրավիճակն այնպիսին է, որ աշխատելն այլևս անհնար է։ Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել դադարեցնել թռիչքները և սկսել սնանկացման գործընթացը։ Ընկերությունը շնորհակալություն է հայտնում իր բոլոր ուղևորներին, որոնց հետ աշխատել է 12 տարի, և մաղթում է նրանց հաջողություն»,- ասվում է «Արմավիայի» տարածած մամուլի հաղորդագրության մեջ։
Կմեկնարկի Րաֆֆի Հովհաննիսյանի չորսօրյա մարզային «ազգային զորահավաքային արշավը», որի ընթացքում նա կհավաքագրի քաղաքացիների բանակ` Նոր Հայաստանի ազատագրման համար: Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային հաղթարշավի այսօրվա ժամանակացույցը. 1 ապրիլի 2013թ. — Կապան 10:00, Գորիս 12:00, Սիսիան 13:30, Եղագնաձոր 15:30, Արարատ 17:00, Գորավան 17:45, Արտաշատ 18:00:
Երևանի Yans երաժշտական ակումբում ժամը 21-ին կկայանա մոսկովյան հայտնի Jazz Parking նախագծի երևանյան շնորհանդեսը: ջազային համերգը կայանալու է ապրիլի 1-ին, Yans ակումբի սրահում: Ծրագրին մանսակցելու են Մարգարիտա Պոզոյանը, Էդվարդ Խաչարյանը, Գայանե Զախարովան, Արտյոմ Կաչարյանը, նաեւ հայկական Voice-ի մասնակիցները:
Ժամը 16:00-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում կգումարվի հանձնաժողովի արտահերթ նիստ:
‘