‘
iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ ապրիլի 16-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:
- ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը ժամը 12.00-ին ԱԺ 334 սենյակում կազմակերպում է խորհրդարանական լսումներ՝ «Ծրագրային բյուջետավորման գործընթացը» թեմայով:
- «Գալերի Ականաթում» տեղի կունենա նկարիչ ավանգարդիստ Արման Գրիգորյանի անհատական ցուցահանդես-վաճառքը: (Հասցե`Կողբացի-Արամի խաչմերուկ, Մաշտոցի պուրակի մոտ (Կողբացի 28): Գրիգորյանը ապրում և ստեղծագործում է Երևանում, դասավանդում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի գեղարվեստի ավագ դպրոցում և Ժամանակակից արվեստի ինստիտուտում:
- Կվերականգնվի Դամասկոս-Ղամիշլի-Երեւան ավիաչվերթը. Առաջին թռիչքն այսօր է: Առայժմ նորություն չկա դեպի Հալեպ թռիչքների վերականգնման մասին:
- Ժամը 15-ին Ավան վարչական շրջանում տեղի կունենա ծառատունկ, որը համատեղ կազմակերպել են Արտաքին գործերի նախարարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը («Հայաստան ծառատունկ» ծրագիր)` Երևանի Ավան վարչական շրջանի աջակցությամբ: Այն կազմակերպվել է Երկրի միջազգային օրվա և Ջրային համագործակցության միջազգային տարվա շրջանակներում:
- Ժամը 14:30-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դալիճում տեղի կունենա ԵՊՀ ուսանողական խորհրդի ծննդյան 19-ամյակին նվիրված համերգ-միջոցառում՝ ԵՊՀ ուսանողների մասնակցությամբ: Համերգի ժամանակ կհայտարարվի նաեւ «Երգող համալսարանական» մրցույթում հաղթած ուսանողների անունները, որից հետո վերջիններիս կտրվեն մրցանակներ: Իսկ երեկոյան ժամը 19:00-ին ԵՊՀ-ի դիմաց կանցկացվի ֆլեշմոբ-ակցիա երկնային լուսատուներով (չինական լապտեր). ԵՊՀ ուսանողները երկինք բաց կթողնեն մոտ 100 երկնային լուսատու:
‘