‘Այսօր՝ հերոս, իսկ վաղը՝ հակահերոս ‘

962

 

Կազմվել է Աշխարհի առաջնության 1–ին շրջափուլի  հակահերոսների հավաքականը:  Այս խորհրդանշական  հավաքականում ընդրգրկված ֆուտբոլիստների մեծամասնությունը բարձրակարգ ֆուտբոլիստներ են, իսկական աստղեր, որոնք բազմիցս հիացրել են ֆուտբոլասերներին իրենց աննկարագրելի գեղեցիկ խաղով: Ցավոք, այսօր նրանց խաղն այնքան էլ չի հաջողվում: 

 

Դարպասապահ

Իկեր Կասիլյաս, Իսպանիա

 

Անհավանական է, բայց  փաստ է, որ Կասիլյասը այս աշխարհի առաջնությունում դարպասապահների մեջ բաց է թողել թվով ամենաշատ գոլերը: Իհարկե, կան դարպասապահներ, որոնք նույնպես աչքի են ընկել վատ ցուցանիշով, բայց դեռ ոչ ոք Կասիլյասին չի հասել:

 

Պաշտպանություն

 

Մաքսի Պերեյրա, Ուրուգվայ

Բրազիլական Մունդիալի առաջին հեռացումը. ահա այսպիսի կասկածելի «հաջողությունով» է  համալրել իր մարզական պատմության էջերը  անցած Մունդիալի կիսաեզրափակչի մասնակիցը: Պարտվելը միշտ էլ ծանր է, այնուհանդերձ, հանդիպման գլխավոր հերոս Քեմփբելի ոտքերին խփելը տղամարդկություն չէ: Այժմ ուրուգվայցիներին սպասվում է դժվարին հանդիպում Անգլիայի հավաքականի հետ, իսկ ընտրանու հիմնական պաշտպանը ոչնչով չի կարող оգնել:

 

Պեպե, Պորտուգալիա.

Այս ֆուտբոլիստի լավ բնավորության մասին լեգենդներ են պատմում: Բայց երբեմն նրա այդ բարյացակամությունը պայթում է, և այն էլ՝ ամենաանհարմար պահի: Ֆուտբոլիստը սկսում է վատ արարքներ է կատարել,  ծեծուջարդ  հրահրել, դիտմամբ կանգնել հակառակորդի՝ Թոմաս Մյուլերի ոտքին: Պեպեն մնում է Պեպե: Այսоր՝ հերոս, իսկ վաղը՝ հակահերոս:

 

Ջերարդ Պիկե, Իսպանիա

 

Այսպիսի Պիկե  շատերն առաջին անգամ են տեսնում:  «Բարսելոնա»-ի թոփ պաշտպանը կրիայի նման էր շարժվում և ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչ է մտածում հակառակորդը: Պիկեն անթիվ սխալներ գործեց:

 

Յան Վերտոնգեն, Բելգիա

 «Տոտենհեմ»-ի պաշտպանը, ով հավաքականում խաղում է իր համար անսովոր ձախ եզրայինի դիրքում, ամեն ինչ արեց, որպեսզի բարդացնի  «Կարմիր սատանաների» կյանքը: Նա 11-մետրանոց հարվածի պատճառ դարձավ, որից հետո բելգիացիները մի կերպ կարողացան հաղթել անզիջում ալժիրցիներին:

 

Կիսպաշտպանություն

Քրիստիան Ստուանի, Ուրուգվայ

 «Էսպանիոլ»-ում Ստուանին սովոր է սուր հարձակումների, բայց նա վաղուց գիտեր, որ հավաքականում իր տեղը եզրում է: Կոստ Ռիկայի հետ հանդիպման ժամանակ Ստուանին ուղղակի անհետացավ, և աջ եզրը դատարկ մնաց: Օսկար Տարաբեսը նույնիսկ չնկատեց էլ, թե ինչպես «անհետացավ» իր աջ կիսապաշտպանը, այդ պատճառով էլ նրան մինչև խաղի վերջ չփոխարինեց:

 

Միգել Վելոզու, Պորտուգալիա

 

Առաջին խաղակեսի ընթացքում Վելոզուն գերմանացիներին թույլ տվեց անել այն ամենը, ինչ ուզում են: Կրոսը, Լամը և մյուսները ուղղակի չէի նկատում Միգելին: Ոչ մեկը չէր հասկանում, թե կենտրոնական կիսապաշտպանը ինչ դեր պետք է կատարի: Այն բանից հետո, երբ Վելոզուն փոխարինվեց, պորտուգալացիների կենտրոնը  քիչ թե շատ պաշտպանվում էր:   Բայց այդ ժամանակ արդեն գերմանացիները լուծել էին բոլոր հարցերը:

 

Ուլիսոն Պալասիոս, Հոնդուրաս

Հունդուրասի վերտարանն ու ամենահայտնի խաղացողը ասես իր սեփական թիմի համար փոս էր  փորում: Դեռ առաջին խաղակեսի ժամանակ, երբ դեռ հաշիվը 0:0 էր, Պալասիոիսը, չգիտես ինչու, սկսեց վիճել Պոլ Պոգբայի հետ, որի համար  դեղին քարտ ստացավ:  Իսկ խաղավերջում պատշպանը որոշեց հարցերը վերջնականապես լուծել և գցեց Պոգբային տուգանային հրապարակում: 11-մետրանոց հարվածից բացի մրցավար Ռիկին Պալասիոսին ևս մեկ դեղին քարտ ցույց տվեց, և  վերջինս հեռացավ  խաղադաշտից:

Քրիստիանո Ռանալդու, Պորտուգալիա

 

Մոլարակի լավագույն ֆուտբոլիստից բոլորը սպասում էին, որ նա հավաքականը իր հետևից կտանի և գերմանացիների խաղը կբարդացնի: Բայց Ռոնալդուն աչքի ընկավ միայն  անհաջող հարվածներով, անընդհատ ընկնելով և մրցավարին բողոքներ ներկայացնելով: Ռոնալդուն մնացած խաղացողներից ոչնչով չառանձնացավ, նույնիսկ՝ իր սանրվածքով:

Հարձակման գիծ

 

Ռոմելու Լուկակա

Նա ոչ մի անգամ չհայտնվեց հակառակորդի տուգանային հրապարակում. այսպիսին է Բելգիայի հավաքականի կենտրոնական հարձակվողի դաշտում հայտնվելու տխուր արդյունքը:  Ոչ մի մետր ազատ տարածք ալժիրցիները չտվեցի Լուկակուին: Արդյունքում` ֆուտբոլիստը փոխարինվեց:

 

Թեոֆան Գեկաս, Հունաստան

 

Հունաստանը այնքան էլ վատ վիճակում չէր, ինչպես շատերը նկարագրում էին: Երբեմն հաջողվում էր  լավ հարձակումներ կազմակերպել: Բայց Հեկասը դաշտում գտնվելու ընթացքում նման էր  անգործունյա մարմնի: Գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը բոլորին զարմացրել էր՝ այս ֆուտբոլիստին մեկնարկային կազմում ընդգրկելով:

Մարզչական ձախողումը

Վինսենտե դել Բոսկե, Իսպանիա

Դժվար է  այս կարճ ժամանակահատվածում որոշել, թե ով է ամենավատ մարզիչը:
Հունաստանի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը, ունենալով բավական ներկայանալի կազմ, այդպես էլ չկարողացավ ինչ-որ բան մտածել՝ Կոլումբիայի հետ ամբողջովին ձախողված խաղում: Ֆոլկներ Ֆինկեի՝  Կամերունի հավաքականը մեքսիկացիների  հետ խաղում բավական թույլ էր: Այս ցուցակին կարելի է ավելացնել նաև Պաուլու Բենտուին, Օսկար Տաբարեսին և Սթիվեն Քեշին:  Որքան էլ տարօրինակ թվա, սակայն հակահերոսների հավաքականը գլխավորում է Աշխարհի առաջնության գործող չեմպիոն, Իսպանիայի հավաքականի մարզիչ Վինսենտե դել Բոսկեն: Իսպանացիների պարտությունը դեռ երկար ժամանակ խարան  կդառնա  ֆուտբոլի պատմության մեջ:

Նախորդ հոդվածը‘Քոքոբելյանը ՀՀԿ-ին օգնելու համար պատճառաբանություններ է բերում ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Էսօր ծիծաղում եք, վաղը լացելու եք (Տեսանյութ)’