‘Այսօր՝ հոկտեմբերի 31-ին սպասվող իրադարձությունները’

1176

Առավոտյան՝ 8:30-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Սիսե» սրահում տեղի կունենա ՀՀ ոստիկանությունում բարեփոխումներին եւ կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված քննարկում, որը կազմակերպվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, ՀՀ ոստիկանության եւ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևյան կենտրոնի կողմից:

Ժամը 10:00-ին ԱԺ-ում տեղի կունենա գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Ժամը 12:00-ին «Ուրբաթ» ակումբը կհյուրընկալի «Անտարես»  հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանին, գրականագետ Հովիկ Չարխչյանին և  «Հայ գիրք» գրախանութների ցանցի տնօրեն Աշոտ Գաբրիելյանին:

Ժամը 12:00-ին  Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի Վազգեն Խաչիկյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության մնացած 12 աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը:

Հյուսիսային պողոտայի «Լա Պիացցա» սրճարանի մոտ,  ժամը 13:00-ին կանցկացվի միջոցառում` նվիրված Խնայողությունների միջազգային օրվան:

Ժամը 14.00-ին, ԱԺ նոր մասնաշենքի 314 սենյակում տեղի կունենա Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահներ Սամվել Ֆարմանյանի եւ Միլան Ցաբրնոխի մամուլի ասուլիսը:

Ժամը 14:00-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի փաստաբան Ալումյանի բողոքի քննությունն ընդդեմ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու դեմ քրեական գործի դադարեցման որոշման:

Ժամը 15:00-ին  ԱԺ-ում կսկսվի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Ժամը 16:00-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստ ՝ հիմնված ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքի վրա:

Նախորդ հոդվածը‘Ինքն իրեն չի հարկում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ Մադրիդ» — «Սևիլյա» 7:3. Ռոնալդուն Բլատերին պատասխանում է խաղադաշտում (Տեսանյութ)’