‘
iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հուլիսի 1-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:
- Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ից գործարկվելու են Երևանի Աճառյան փողոցում (դեպի Մյասնիկյան պողոտա ուղղության վրա), Թբիլիսյան (երկու ուղղություններով) և Սևանի (դեպի Սևան քաղաք ուղղության վրա) խճուղիներում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ ճանապարհի տվյալ հատվածներում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
- Գյումրիում կմեկնարկի «Դուետ» թատերական փառատոնը: 20 պետական թատրոններ 18 ներկայացումներով ութ օր շարունակ Գյումրին կդարձնեն տարածաշրջանի թատերական մայրաքաղաք: 20 պետական թատրոններ 18 ներկայացումներով ութ օր շարունակ Գյումրին կդարձնեն տարածաշրջանի թատերական մայրաքաղաք: Արվեստի տոնն իրենց ներկայությամբ կզարդարեն հայտնի դերասաններն ու արվեստագետները:
- «Մանկական Եվրատեսիլ- 2013» միջազգային երգի մրցույթին մասնակցելու համար հայտերն ընդունվում են հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերության մամուլի ծառայությունից:
- «Անտարես» հրատարակչության եւ «Գրանիշ» գրական ակումբի նախաձեռնությամբ հուլիսի 1-ից կմեկնարկի «Արձակ 2013» պատվածքների մրցույթը, որը նպատակ ունի խթանել արդի հայ պատմվածքի զարգացումը եւ ընթերցանության հանդեպ հանրային հետաքրքրությունը:
‘