‘Այսօր՝ հունիսի 12-ին սպասվող իրադարձությունները’

776

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 12-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Լրանում է Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի զոհվելու 20-րդ տարելիցը: Ժամը 11:00-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` հերոսի շիրմի մոտ, տեղի կունենա հիշատակի տուրքի եւ ծաղկեպսակադրության արարողություն: Ժամը 12:00-ին ծաղկեպսակադրության արարողություն տեղի կունենա նաեւ «Հաղթանակ» զբոսայգում` Հայաստանի Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի կիսանդրու մոտ:
  • «Էպոսագետ» Վարդան Սեդրակյանի գործով դատարանում ցուցմունք կտա ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Նախորդ նիստի ժամանակ դատարանը մերժել էր Սիրունյանի միջնորդությունը, եւ բավարարել մեղադրողինը՝ գործի քննությունը հետաձգել, եւ ծանուցել Պարույր Հայրիկյանին հաջորդ նիստում ցուցմունք տալու մասին:
  • Մայրաքաղաքի թիվ 48, 68, 85 և 115 միկրոավտոբուսային և թիվ 28 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ օրվա առաջին կեսին նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։ Պատճառված ժամանակավոր անհարմարության համար Երևանի քաղաքապետարանը հայցում է բնակչության ներողամտությունը։
  • Ժամը 17:00-ին, Երևան Քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը վերացնելու գործով վճիռը:
  • Արամ Խաչատրյան համերգասրահում «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ելույթ կունենա աշխարհի լավագույն միջնադարյան երաժշտական խմբերից մեկը՝   «Հորտուս Մուզիկուս» անսամբլը՝ անվանի երաժիշտ Անդրես Մուստոնենի ղեկավարությամբ։ «Հորտուս Մուզիկուս»-֊ը հյուրընկալվել է «Հեռանկարներին» նաև 2007 թվականին:

Նախորդ հոդվածը‘Քիմ Քարդաշյան. Տեսա՞ք՝ ինչ արեց Հայաստանը Դանիային’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով’