‘Այսօր՝ հունիսի 18-ին սպասվող իրադարձությունները’

684

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 18-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Ժամը 10:30-ին  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում տեղի կունենա նիստ, որի ընթացքում կհրապարակվեն համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող   «Nout.am» և  «Այ թի մաստեր» ընկերությունների հանդեպ հարուցված վարչական վարույթների արդյունքները:
  • Ժամը 14:30-ին, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով դատաքննությունը:
  • Ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա անվանի գրող, թատերագիր, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի 80-ամյակի հոբելյանական հանդիսությունը:
  • Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը տեղեկացնում է, որ պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար զանգվածային հոսանքազրկումներ կլինեն:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Դա փողի կամ իշխանության դիմաց Զանգեզուրը ծախելու հրեշավոր ծրագիր է…’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանը պարզաբանում է, թե ինչու է «Բարև, Երևան»-ին տրամադրել չգործող մեքենա’