‘Այսօր՝ հունիսի 26-ին սպասվող իրադարձությունները’

684

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 26-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված կարգով ս.թ. հունիսի 26-ին ժամը 12.00-ին Երևան քաղաքի Արշակունյաց 18 հասցեում տեղի կունենան «Տեխնոման» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Լիճքի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի շահագործման նախագծային փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, հասարակական կարծիքի, ազդակիր համայնքի ղեկավարի կարծիքների հասարակական լսումներ:
  • Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում  Հայաստանի Հանրապետության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։ 
  • Ժամը 10-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովը կազմակերպում է կլոր սեղան՝ «Թափանցիկությունը պաշտպանության կառավարման ոլորտում» թեմայով:
  • «Այբ» ավագ դպրոցում տեղի կունենա նոր՝ Ռոբոտիկայի լաբորատորիայի բացման արարողությունը: Բացմանը ներկա կլինեն «Այբ» ավագ դպրոցի տնօրինությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ներկայացուցիչները, ռոբոտիկայի լաբորատորիայի ղեկավար և ուսուցիչ Վազգեն Գաբրիելյանը, ռոբոտիկան ուսումնասիրող աշակերտները:

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենա է ընկել գետը. կան վիրավորներ’