‘Այսօր՝ հունիսի 27-ին սպասվող իրադարձությունները’

709

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունիսի 27-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (ք.Աբովյան) հունիսի 27-ին` ժամը 10:30, տեղի կունենա Մարո Գուլոյանի կասկածելի ինքնասպանության գործով դատական նիստ: Դատարանը պետք է քննարկի քրեական գործով վարույթը կարճելու որոշման դեմ բերված բողոքը: Այս մասին տեղեկացնում է Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան:
  • Նորարար Փորձառական արվեստի կենտրոնում hունիսի 27-ին, 28-ին և 29-ին կկայանա «Թարգմանություն` ամեն տեղ» եռօրյա ֆորումը: Ֆորումի ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
  • Գրող Նշան Աբասյանը ժամը 18-ին հրավիրում է Սիրահարների այգի՝ նոր բանաստեղծությունների ընթերցում-քննարկմանը:
  • «Կոնգրես» հյուրանոցի շքասրահում տեղի կունենա «Խոշտանգումներից զերծ մնալու և վերականգնման իրավունք — 2013» խորագրով համաժողով, որի կազմակերպիչներն են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն և «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն:
  • Եվրասիա համագործակցություն հիմնադրամն ավարտեց Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության խրախուսումը Հայաստանում» ծրագիրը։ Ժամը 11:00 Կոնգրես հյուրանոցի «Պիկասո» սրահում կկայանա ծրագրի եզրափակիչ միջոցառումը, որտեղ կներկայացվեն աշխատանքի արդյունքները ու մշակված առաջարկները

Նախորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Քայլ՝ տրոյական ձիով. քանի՞ անգամ սայթաքենք նույն տեղում’