‘Այսօր՝ հունվարի 15-ին սպասվող իրադարձությունները’

1134

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունվարի 15-ին կայանալիք ամենաուշագրավ տեղական ու միջազգային մի քանի իրադարձություններ:

Քաղաքականություն

ԿԸՀ-ն իր նիստում կսահմանի ՀՀ Նախագահի թեկնածուներին Հանրային ռադիոյից և Հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը:

Տեղի կունենա երեկ Հայաստան ժամանած ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդների ասուլիսը: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ 250 դիտորդները Հայաստան կժամանեն փետրվարի 15-ին:

Մշակույթ

Ժամը 14:00-ին Cafeshop սրճարանում (Կոմիտաս 60,«Երեւանսիթի» խանութի տարածք) տեղի կունենա \”Ռեինկարնացիա\” խմբի նոր՝ «Աղ ու հաց» ձայնասկավառակի շնորհանդեսը։ Սա խմբի չորրորդ ալբոմն է: Մինչ այդ լույս են տեսել «Անօրեն» (2005), «Janfida to Jamaica 60 km» (2007), «Մի գդալ սեր» (2010) ձայնասկավառակները:

Այսօր «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկի «Հնդկական ֆիլմերի շաբաթ Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակում կցուցադրվեն հնդկական բազմաժանր ֆիլմեր (ռուսերեն լեզվով): Ծրագիրը կշարունակվի մինչև հունվարի 19-ը:

Միջազգային

Facebook սոցցանցը արևմտյան մամուլի ներկայացուցիչներին հունվարի 15-ին հրավիրել է Կալիֆոռնիայի Մենլո պարկ քաղաքի իր գլխավոր գրասենյակում կայանալիք միջոցառմանը: Ասուլիսի թեման հայտնի չէ, այն Երևանի ժամանակով կմեկնարկի ժամը 22-ին:

Նախորդ հոդվածը‘9-ամյա Հենրիկ Մխիթարյանը` իր սիրելի ֆուտբոլիստի մասին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Նոր մահ Զատիկյանների տանը. Մամուլ’