‘Այսօր՝ մարտի 15-ին սպասվող իրադարձությունները’

828

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ մարտի 15-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հայտարարել էր, որ այսօր հայտարարություն կարվի Երևանի ավագանու ընտրություններում կուսակցության մասնակցության վերաբերյալ: Հովհաննիսյանը նաև տեղեկացրել էր, որ կուսակցությունում նախաձեռնել են քննարկումներ այս հարցի վերաբերյալ:

Ժամը 12-ին Մշակույթի նախարարության դիմաց բողոքի ակցիա կանցկացվի: Քաղաքացիական ակտիվստները պնդում են, որ Գառնու 11-րդ դարի հայտնի կամուրջը ամբողջությամբ ապականվել է ` ամրացման անվան տակ, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է ՀՀ Մշակույթի նախարարությունը: Նրանք պահանջում են մեկնաբանել ու պատասխան տալ այս հերթական վանդալիզմի ու հայոց դարավոր մշակութային այս արժեքի ոչնչացման համար: ժ

Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հրավերով պաշտոնական այցելությամբ նախարար Նալբանդյանը կայցելի Աթենք, ուր հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ:

ՀՀ-ում արդեն կսկսի գործել 10 ռուսաց լեզվի անվճար դասընթացների կենտրոն: Երեւան քաղաքում բացումը տեղի կունենա ժամը 13:00-ին Թեքեյան կենտրոնում (Խանջյան 50) եւ ժամը 15:00-ին «Ռուսական գրքի տուն» մշակութային կենտրոնում (Մաշտոցի 37/22): Ռուսաց լեզվի անվճար դասընթացների ուսուցման ծրագրի 100 կենտրոնների բացման մեկնարկը ՀՀ ողջ տարածքով տրվել է մարտի 1-ին:

Ժամը 19:00-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` հարավկորեացի դիրիժոր Ջոնգ Վիկտորին Յուի ղեկավարությամբ հանդես կգա բացառիկ համերգով: Այդ երեկոյի ընթացքում կկայանա նաեւ Բրուքների թիվ 3 սիմֆոնիայի հայաստանյան պրեմիերան:

Նախորդ հոդվածը‘Վթար Սարալանջի փողոցում. կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘«Մարդկային զարգացման ինդեքս-2013» զեկույցում Հայաստանն իր հարևաններից միայն Թուրքիայից է առաջ’