‘Այսօր՝ մարտի 2-ին սպասվող իրադարձությունները’

1147

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ մարտի 2-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

Ազատության հրապարակում տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հանրահավաքը: Նա հայտարարել էր, թե այսօրվա հանրահավաքի  ընթացքում շատ հարցերի հստակ կպատասխանի, կտեղեկացնի առաջիկա գործողությունների մասին:

Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կկայանա «Եվրատեսիլ» մրցույթում ներկայացվելիք երգի ընտրությունը: Քվեարկությունը կլինի ազգային` հեռուստադիտողների sms-ների եւ պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից (50/50): Հայաստանը ներկայացնող 26-ամյա Գոռ Սուջյանը կկատարի մի քանի երգ, որոնցից էլ կընտրվի մեկը:

Կմեկնարկի Բրիտանական ֆիլմերի ամենամյա 11-րդ փառատոնը: Այն նվիրված կլինի Ջրային համագործակցության միջազգային տարվան:  Բրիտանական 9 ֆիլմերը Մոսկվա և Նաիրի կինոթատրոններում ցուցադրվելուց հետո կներկայացվեն նաև մարզերում: Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը կազմակերպում է Բրիտանական խորհուրդը` Երևանում Բրիտանական դեսպանատան և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հովեր պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյան) ներկայացնում են Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայի համերգային կատարումը: Համերգը նվիրվում է Պ.Մասկանիի 150-ամյա հոբելյանին:

Ժամը 14:00-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում աշխատանքը կշարունակի «CTS 2013» տասներկուերորդ միջազգային Կովկասյան զբոսաշրջային երկօրյա ցուցահանդեսը (Caucasus Travel Show, CTS 2013):

Նախորդ հոդվածը‘Խայտառակության տնտեսական բաղադրիչը’
Հաջորդ հոդվածը’11 հոգի հայտ է ներկայացրել «Խոսրովի անտառ» արգելոցի տնօրենի պաշտոնի համար ‘