‘Այսօր՝ մարտի 4-ին սպասվող իրադարձությունները’

795

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ մարտի 4-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

Ժամը 17:30-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կհանձնեն հայց, որով պահանջվում է վավերացնել և ամրագրել փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ընթացքում ընտրության իրական արդյունքները և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի կողմից փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը: 

Սահմանադրական դատարանը կհրապարակի Րաֆֆի Հովհաննիսյանի հայցով վճիռը: Հովհաննիսյանը վիճարկում է ՀՀ ԿԸՀ անգործությունը և պահանջում ԿԸՀ-ին պարտավորեցնել «ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ավելի քան 1600 քարոզչական շտաբների ու դրա վրա տեղադրված քարոզչական պաստառների շուկայական արժեքը և դրա ծախսերը ներառել ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզչական ծախսերի մեջ» և անվավեր ճանաչել ՀՀ ԿԸՀ թիվ 60-Ա որոշումը:

Ժամը 14:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի և մեղադրող կողմերի բողոքների քննությունը: Տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով միջնորդել է  ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը վերանայել և կայացնել ճիշտ վճիռ: 

Ժամը 18-ին լրանում է ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով Սահմանադրական դատարան դիմելու վերջնաժամկետը: «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի 74-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության Նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների վիճարկման մասին դիմումներով ՍԴ կարող են դիմել Հանրապետության Նախագահի թեկնածուները:

Ժամը 13:00-ին Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահում կկայանա ուսանողական ցուցահանդեսի բացում` նվիրված Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահական խորհրդի նիստին:

Նախորդ հոդվածը‘Կանխվել է ինքնասպանության փորձը ‘
Հաջորդ հոդվածը‘Մարտի 6-ից Սարալանջի փողոցում տեղադրվելու է արագաչափ ‘