‘Այսօր՝ նոյեմբերի 1-ին սպասվող իրադարձությունները’

807

Առավոտյան 10:00-ին ԱԺ-ում  տեղի  կունենա  առողջապահության,  մայրության և  մանկության  հարցերի,  ֆինանսավարկային  և  բյուջետային  հարցերի  մշտական  հանձնաժողովների համատեղ նիստ:

Ժամը 10:00ին ԵՊՀ Չարենցի անվան լսարանում կմեկնարկի ԵՊՀ իրավագիտության ամբիոնի նոյեմբերի 1-2-ը կազմակերպած «Շիրվան, Առան և Ատրպատական» վերնագրով միջազգային գիտաժողով՝ նվիրված պատմաբան, պրոֆեսոր Էնայաթոլլա Ռեզայի հիշատակին:

Ժամը 10:30ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն  վարչական  շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը:

ԱԺ պատկերասրահում ժամը 11:00ին կանցկացվի ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողի խորհրդարանական լսումները՝ «Պատմական հուշարձանների պահպանության ու ժառանգության ապահովման և հիմնախնդիրները» թեմայով:

Ժամը 11:30-ին Ամերիկյան համալսարանի «Մանուգյան» դահլիճում կմեկնարկի Եվրոպական երիտասարդական պառլամենտի կողմից կազմակերպվող «Արևելյան գործընկերություն և ԵՄ. Ավելի համապարփակ համագործակցության ճանապարհները» թեմայով համաժողովի բացման արարողությունը:

Ժամը 13:00-ին  «Ուրբաթ»  ակումբում  կհյուրընկալեն  Նախախորհրդարանի անդամներ  Կարո Եղնուկյանը, Լարիսա Ալավերդյանը և Վարուժան Ավետիսյանը, ովքեր կանդրադառնան «Իրավապահ մարմիններ-oլիգարխիա տանդեմը վերջին շրջանի բռնությունների համատեքստում» թեմային:

Ժամը 13:00-ին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն թանգարանում տեղի կունանա միանգամից երեք միջոցառում  նվիրված կոմպոզիտորի ծննդյան 142, թանգարանի հիմնադրման 50 և Մարիա Սպենդիարովայի 110-ամյակներին:

Հյուսիսային պողոտայում գտնվող Օրանժի գլխավոր խանութում Ժամը 13:00-ին մամուլի համար կցուցադրվեն նոր iPhone 5S և iPhone 5C մոդելները:

ԱԺ-ում տեղի կունենա սոցիալական, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ ժամը 15:00-ին:

Ժամը 17:00-ին «Հայարտ» մշակութային կենտրոնում տեղի կունենա «Զտանջանացն թեթևություն… Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան» վերնագրով Գայանե Իգիթյանի գրքի շնորհանդեսը: 

Ժամը 19:00-ին տեղի կունենա «Ականաթ»  սրճարան-գրադարան-ցուցահանդեսի բացումը: Իսկ երեկոյի հատուկ հյուրը կլինի  «Miq’s Art Folk Quartet»-ը:

ժամը 19.00-ին, Երևան, Բաղրամյան 51 հասցեում (8-րդ պոլիկլինիկայի հարևանությամբ) տեղի կունենա հանրային տրանսպորտի ոլորտն ուսումնասիրող անկախ փորձագետների խմբի քննարկում:

Նախորդ հոդվածը‘«Ռոման», հաղթանակ տանելով, «Սերիա Ա-ի» նոր ռեկորդ գրանցեց (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վիկ Դարչինյան.Դոներին ոչ ոք չգիտեր, ես ստեղծեցի նրան’