‘Այսօր՝ փետրվարի 12-ին սպասվող իրադարձությունները’

643

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ փետրվարի 12-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կփորձարկվի քվեարկության օրն անձը հաստատող փաստաթղթի դրոշմակնքման համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացվող թանաքանյութը: ԿԸՀ մամուլի ծառայության հաղորդմամաբ՝ փորձարկմանը կարող են ներկա լինել լրատվամիջոցների և դիտորդական առաքելություն իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունները:

Փետրվարի 12-ի ժամը՝ 11:15-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է Մարտունու դիրքերում սպանված 6 զինծառայողների գործով դատական նիստ: ՀՀ ՊՆ քննչական ծառայության 2-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Հարուցված քրեական գործի վերաբերյալ շուրջ 2 տարի կատարվել է նախաքննություն:

Հայտնի կդառնան Նա/Նե հոբելյանական մրցանակաբաշխության հաղթողները: Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակն արդեն հինգերորդ անգամ կազմակերպում են Նա/Նե լրագրողական աշխատանքների մրցույթը: 143 լրագրողի ավելի քան 250 աշխատանք այս տարի մրցել են յոթ անվանակարգում:

ժամը 12:00-ին տեղի կունենա Գյումրու ավագանու հերթաական նիստը: Ինչպես տեղեկացնում է asparez.am-ը, օրակարգում դեռեւս տեղ չի գտել ականավոր կինովավերագրող Արտավազդ Փելեշյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում շներհելու մասին Ավագանու որոշման Լ.Բարսեղյանի մշակած նախագիծը, որը ուղարկվել է քաղաքապետարան փետրվարի 7-ին ժամը 12-ին: 

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Գևորգ Ղազարյանը, Կառլեն Մկրտչյանը ու Հովհաննես Համբարձումյանը Վալանսում կայացած Լյուքսեմբուրգի դեմ ընկերական խաղից (1:1) հետո ժամանել են Երևան: Մեր ֆուտբոլիստները կմիանան Դոնեցկի «Մետալուրգին» փետրվարի 12-ին, երբ ուկրաինական ակումբը կսկսի իր երրորդ ուսումնամարզական հավաքը, տեղեկացնում է Armsport.am-ը:

Նախորդ հոդվածը‘Հ.Բագրատյան. Եթե խոսք լիներ, կարող էր խոսք լիներ միայն վարչապետի պաշտոնի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Երևանի ավագանու ընտրությունները՝ մայիuի 5-ին’