‘Այսօր՝ փետրվարի 16-ին սպասվող իրադարձությունները’

641

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ փետրվարի 16-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

  • Ժամը 17-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում տեղի կունենա ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական քարոզարշավի փակման հանդիսավոր արաողությունը: Համերգային ծրագրով կմասնակցի «Ռեինկարնացիա» խումբը:
  • Ժամը 17.30-ին նախատեսված է նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հանրահավաքը Ազատության հրապարակում: Նշենք, որ օրերս Պարույր Հայրիկյանի մոտ ցավերն ուժեղացել էին եւ նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: 
  • ՀՀ նախագահի ընտրություններում գրանցված թեկնածուների կողմից անհրաժեշտ վճարումների իրականացումն ապահովելու նպատակով այսօր և վաղը Կենտրոնական բանկում հայտարարվել է գործռանական օր: Այս մասին հայտնում են ԿԲ-ից:
  • Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 31 անդամից բաղկացած պատվիրակությունը` նորվեգացի պատգամավոր Կարին Ուոլդսեթի գլխավորությամբ, այսօր կժամանի Հայաստան` փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների դիտարկման նպատակով:
  • Երևանի «Միկա» մարզադահլիճում տեղի կունենա ձյուդոյի պատանիներիվարկանիշային մրցաշար: Այն նվիրված է լինելու Հայաստանում ձյուդոյի հիմնադրման 40 ամյակին:

Նախորդ հոդվածը‘Հարցում. Ո՞վ է կանգնած Հայրիկյանի մահափորձի հետեւում ‘
Հաջորդ հոդվածը‘Դարիո Սրնա. Մի դատիր, որ չդատվես’