‘Այսօր՝ փետրվարի 21-ին սպասվող իրադարձությունները’

792

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ փետրվարի 21-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

Ներքաղաքական գլխավոր ինտրիգը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքն է Ազատության հրապարակում: Նա այնտեղ իր կողմնակիցների հետ սպասելու է Սերժ Սարգսյանին:

Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է այսօր կրկին Ազատության հրապարակում հետընտրական հավաք կազմակերպել, սակայն այն բանից հետո, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ հրապարակում սպասելու է Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ականների հավաք կազմակերպելու մտադրությունը հարցականի տակ է:

Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր», որի կապակցությամբ մի շարք միջոցառումներ կկազմակերպվեն: Ժամը 12:30-ին «Մայրենիի օրվան»  նվիրված տոնակատարությունների շրջանակում, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կմեկնարկի «Լեզվաքաղաքականության արդի խնդիրներ» խորագրով գիտաժողովը:

Ժամը 10:00-ին ՀՊՃՀ 1-ին մասնաշենքի գիտական խորհրդի նիստերի դահլիճում /Պոլիտեխնիկ/ կմեկնարկի տեղեկատվական անվտանգության հարցերին նվիրված «KASPERSKY LABORATORY» ընկերության ուսանողական 6-րդ միջազգային կոնֆերանսը: Կոնֆերանսի պաշտոնական փակման և մրցանակների հանձնման արարողությունները տեղի կունենան փետրվարի 22-ին, ժամը` 12.40-ին:

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կկայանա Գրքի երեւանյան 9-րդ տոնավաճառի հանդիսավոր բացումը: որի ընթացքում ՀՀ հրատարակիչները կներկայացնեն վերջին տարիների իրենց լավագույն հրատարակությունները:

Նախորդ հոդվածը‘«Գալաթասարայ» — «Շալկե». մեկնարկային կազմերը’
Հաջորդ հոդվածը‘«Միլանը» վերադառնում է (տեսանյութ)’