‘Այսօր՝ փետրվարի 22-ին սպասվող իրադարձությունները’

897

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ փետրվարի 22-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

Ժամը 13:00-ին կմեկնարկի ակցիա՝ ԵԱՀԿ դիտորդներին Հայաստանից վռնդելու պահանջով: Ակցիայի ֆեյսբուքյան էջում նշվում է. «ՀՀ քաղաքացիները վերջնական հրաժեշտ են տալու ԵԱՀԿ ԺՄՀԻԳ դիտորդներին և հանձնելու են հրաժեշտի հուշանվերներ ընտրակեղծիքներով լի ընտրություններից: Բոլորիդ հրավիրում ենք այդ արարողությանը»:

Ժամը 14:00-ին, Երևան քաղաքի Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված է ջրծաղիկից մահացած զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը:

Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը ժամը 14:00-ին, Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի (Մամոգրաֆիայի կենտրոն) կոնֆերանս դահլիճում (Մխիթար Հերացի փող. 5, 5-րդ հարկ) կազմակերպում է մի քանի ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:

ՀՌԱՀ-ը կներկայացնի վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների կողմից 2013 թ. փետրվարի 18-ի ՀՀ Նախագահի ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ ՀՌԱՀ մշտադիտարկման արդյունքները եւ եզրակացությունները:

Ժամը 15:00-ին Ինտերնյուսի գրասենյակում (Արշակունյաց 3, 3-րդ հարկ) կկայանա «Պատերազմ առանց հերոսների» եւ «Բարեւ, Բելգիա» ֆիլմերի շնորհանդեսը եւ քննարկումը։ Ֆիլմերում երիտասարդները պատմում են Ղրղզստանի եւ Բելգիայի ազգամիջյան կոնֆլիկտների մասին։

Նախորդ հոդվածը‘Գնդակոծվում է Մովսես գյուղը ‘
Հաջորդ հոդվածը‘Ընտրությունները չեն հանգեցրել մարդկային զոհերի, սակայն դրանով լավ նորություններն ավարտվում են. Գերմանական մամուլ’