‘Այսօր՝ փետրվարի 25-ին սպասվող իրադարձությունները’

860

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ փետրվարի 25-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կամփոփի փետրվարի 18-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Նախնական արդյունքներով առավելագույն թվով ձայներ ստացել է Սերժ Սարգսյանը: Պաշտոնական տվյալներով 2-րդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանն այժմ վիճարկում է ընտրությունների արդյունքները:

Րաֆֆի Հովհաննիսյանը ԿԸՀ հրապարակած տվյալներից 1 ժամ անց «Նոյյան տապան» մամուլի ակումբում հանդես կգա մամուլի ասուլիսով: Ասուլիսի ժամն առայժմ հայտնի չէ:

Մի խումբ ուսանողներ մտադիր են անժամկետ դասադուլ հայտարարել: Ակցիայի մասնակից երիտասարդները հայտարարություն են տարածել, որում նշվում է. «Մենք ՀՀ ուսանողներս պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»։ Դասադուլի սկիզբը մեկնարկում է ժամը 11:30, ԵՊՀ գլխավոր մասնաշենքից:

Ժամը 15:00-ին Սինոփսիս Արմենիայի գիտա-արտադրական կենտրոնում տեղի կունենա Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգեւի «Հաղթողների ակումբի» անդամների եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ, Պոլիտեխնիկ) միկրոէլեկտրոնային սխեմաների ոլորտի ուսանողների հանդիպումը ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հետ:

Բարսելոնայում կմեկնարկի Mobile World Congress 2013 ցուցահանդեսը: Այն կտևի մինչև փետրվարի 28-ը: Իրենց նորույթները՝ բջջային հեռախոսներ, պլանշետային համակարգիչներ, կներկայացնեն համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի հսկաներ, ինչպիսիք են Nokia-ն, LG-ն, HTC-ն, Sony Samsung-ը:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Չելսիին»’
Հաջորդ հոդվածը‘And the oscar goes to… Հայտնի են դարձել «Օսկարի» հաղթողները (ֆոտոշարք)’