‘
iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ փետրվարի 26-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է հանրահավաքները մարզերում: Այսօր նա կմեկնի Արմավիր, Մեծամոր, Էջմիածին, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սուրենավան, Արենի, Եղգնաձոր և Վայք:
Ֆրանսիայի, Իտալիայի և Ռուսաստանի դեսպանատների առջև տեղի կունենա բողոքի ցույց: Այս երկրները Սերժ Սարգսյանի պաշտոնապես շնորհավորել են նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ամերիկայի միացյալ նահանգները Սարգսյանին շնորհավորել է պետքարոտւղարի մակարդակով:
Տեղի կունենա ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստը: Հիշեցնենք, որ երեկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը հանդես էր եկել հետընտրական իրավիճակը քննարկելու համար արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ:
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը համատեղ ելույթով հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ` ներկայացնելով դասական երաժշտության երեկո: Այս մասին հայտնում է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայությունը:
Ժամը 14:00-ին Թեքեյան կենրոնում կկայանա «Եվրասիական երիտասարդական շարժման» առաջին համաժողովը: Ելույթ կունենան Հայաստանի Հանրապետությունում «Եվրասիական երիտասարդական շարժման» խորհրդի համակարգող Արման Ղուկասյանն ու խորհրդի անդամները:
‘