‘Այսօր՝ փետրվարի 27-ին սպասվող իրադարձությունները’

809

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ փետրվարի 27-ին կայանալիք մի քանի ուշագրավ իրադարձություններ:

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այցելությունները մարզեր շարունակվում են: Այսօրվա նրա ժամանակացույցն այսպիսին է՝ 11:00-ին` Ագարակ, 12:00` Մեղրի, 14:00` Քաջարան, ժամը 15:00` Կապան, 17:00` Գորիս, 18:30` Սիսիան:

Տեղի կունենա ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստը: Այսօր կառավարության հետ հարց ու պատասխանի օրն է: Կարող եք iLur.am-ում օրվա ընթացքում հետևել ուղիղ միացումներին Ազգային ժողովից:

Դասադուլը շարունակվում է: Նախաձեռնության մասնակիցներն այսօր կհավաքվեն ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ, կայցելեն տարբեր բուհեր: Ժամը 15:00-ին կհավաքվեն Մաշտոցի այգում: Հավաքը նրանց համար է, ում սպառնում են, որ դասադուլին մասնակցելու դեպքում կհեռացնեն համալսարանից:

ԵՊՀ Հայ բանասիրության և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետների ՈՒԳԸ-ները համատեղ կազմակերպում են սեմինար-քննարկում` «Թարգմանե՞լ, թե՞ ոչ. Փոխառությունների և օտարաբանությունների խնդիրը» խորագրով: Սեմինար-քննարկումը տեղի կունենա փետրվարի 27-ին` ժամը 16.00-ին, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետոի 422 լսարանում:

ՈւԵՖԱ-ն փետրվարի 27-ին կքննարկի «Գալաթասարայի» հարձակվող Դիդյե Դրոգբայի՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Շալկեի» հետ կայացած հանդիպմանը մասնակցելու օրինականության հարցը։ Այս մասին տեղեկացնում է «Շալկե» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

Նախորդ հոդվածը‘Սպասվում է առանց տեղումների եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Փրկարարները հայտանբերել են 13 տարեկան տղայի դին’