‘Այսօր՝ փետրվարի 4-ին սպասվող իրադարձությունները’

940

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ փետրվարի 4-ին կայանալիք ուշագրավ մի քանի իրադարձություններ:

  • Այսօր կմեկնարկի ԱԺ հերթական քառօրյան: ԱԺ երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 82 հարց եւ 19 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 84 հարց, այդ թվում` 18 միջազգային պայմանագիր: Փետրվարի 4-7-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ փետրվարի 4-ի նիստում:
  • ՀՀ նախագահի հացադուլ հայտարարած թեկնածու Անդրիաս Ղուկասյանը փետրվարի 4-ին 2 ժամով բացակայելու է հացադուլի վայրից: Հիգիենայի նկատառումներով գնալու է տուն` լողանալու: Այս մասին օրեր առաջ նա հայտնել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Որպեսզի իր բացակայությունը որևէ խոսակցության տեղիք չտա, այդ օրը մեկ լրագրողի հրավիրել է իր տուն:
  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր, ժամը 14.00-ին, հայտարարում է բաց դռների օր քաղաքացիների համար: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԸՀ հասարակայնության հետ կապերի բաժնից: Կարող են մասնակցել ԿԸՀ-ում որպես դիտորդ հավատարմագրված և չհավատագրմած տեղական հասարակական կազմակերպությունները, որոնք դիտորդական առաքելություն են իրականացնելու առաջիկա ընտրություններին: 
  • Այսօր Երևանի Կ.Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում կմեկնարկի ՀՀ բռնցքամարտի առաջնություն, տեղեկացնում են ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Առաջնությանը մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 100 բռնցքամարտիկ, այդ թվում հավաքական թիմի գրեթե բոլոր մարզիկները:
  • Բոլոր նրանց, ում հետաքրքրում է, թե հանրակրթության մեջ ինչպես են կիրառվում ժամանակակից տեխնոլոգիաները, ՏՏ գործիքները, բոլոր նրանց, ովքեր ունեն նոր մտքեր ու ծրագրեր, Ինտերնյուս ՀԿ-ն, «Նաիրի» կոնսորցիումը, «Տաթև» գիտակրթական համալիրը հրավիրում են փետրվարի 4-8-ը մասնակցելու «Հանրակրթական Դիջիթեք 2013»-ին: Հասցեն՝ ՀԱԹ, Ա.Բաբաջանյան 25:

Նախորդ հոդվածը‘Մարտի 1-ին՝ հանրահավաք Ազատության հրապարակում ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Խզմալյան. Դուք ոչ միայն տականք եք, դուք նաեւ անճաշակ ու գռեհիկ տգետներ եք’