‘Այսօրվանից Երևանում կգործարկվի ևս երեք արագաչափ’

724

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես 2014 թվականի դեկտեմբերի 15-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերը.

1.Ք. Երևան, Իսակովի պողոտա՝ թիվ 80 դպրոցի հարևանությամբ՝ երկու արագաչափ երկու ուղղություններով՝ որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

2.Ք. Երևան, Փիրումյանների փողոց՝ մեկ արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում գործում է 191 հատ արագաչափ (որոշ փողոցներում արագաչափերի քանակը հասնում է 4-ի), իսկ Երևանի 94 խաչմերուկները վերահսկվում են տեսախցիկների օգնությամբ: Արագաչափերի և վերահսկվող խաչմերուկների ցանկը:

Նախորդ հոդվածը‘4 խմբակցություններ բոյկոտեցին ԱԺ արտահերթ նիստը’
Հաջորդ հոդվածը‘Սիդնեյում ահաբեկիչը շուրջ 40 պատանդ է վերցրել (տեսանյութ)’