‘Այսօրվանից թանկանում են գազն ու էլեկտրաէներգիան’

866

Այսօրվանից` հուլիսի7-ից, գազն ու էլեկտրաէներգիան թանկանում են: Ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից օրերս տարածած հաղորդագրության, բնակչությանը, այսինքն ամսական մինչև 10 հազար խորանարդ/մետր գազ սպառողներին մեկ խորանարդ մետր գազը ներկայիս 132 դրամի փոխարեն կվաճառվի 156 դրամով։ Իսկ 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողների համար յուրաքանչյուր հազար խորանարդ մետրը կվաճառվի 276 դոլարին համարժեք դրամով։ Գազի գնի բարձրացման պատճառով 8 դրամով կթանկանա նաեւ մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան: Բնակիչ-բաժանորդներին վաճառվող էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը սահմանվել է 38 դրամ 1 կիլովատտ ժամի համար, գիշերային սակագինը՝ 28 դրամ։ 

 

Նախորդ հոդվածը‘Ծիրանօրհնեքով մեկնարկել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնը. ֆոտոշարք’
Հաջորդ հոդվածը‘«Ոսկե Ծիրան». Օր առաջին. Բացմանն ընդառաջ’