‘Այսօրվա հանդիպումների ազդագիր’

1142

Այսօր տեղի կունենան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղային երկրորդ օրվա հանդիպումները:Ներկայացնում ենք E, F, G, H խմբերի հանդիպումների համառոտ ազդագիրը:

E խումբ

«Բավարիա»-«Ռոմա»

3-րդ տուրում` «Օլիմպիկո» մարզադաշտում կայացած խաղում «Բավարիան» տոնեց Չեմպիոնների լիգայում իր ամենախոշոր հաշվով արտագնա հաղթանակը (7:1): «Ռոման», որը Չեմպիոնների լիգայում սեփական հարկի տակ դեռ նման ջախջախիչ պարտություն չէր կրել, կրկնեց եվրագավաթային հակառեկորդը: Այսօր հաղթանակի դեպքում Խոսեպ Գվարդիոլայի թիմը կապահովի իր տեղը փլեյ-օֆֆ փուլում:

«Մանչեսթեր Սիթի»-ԲԿՄԱ

Ուշագրավ համընկում. 2013 թվականի կրկին նոյեմբերի 5-ին «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 5:2 հաշվով հաղթել է ԲԿՄԱ-ին:

F խումբ

«Այաքս»-«Բարսելոնա»

«Բարսելոնան» կդառնա Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի մասնակից, եթե հաղթի Ամստերդամում, իսկ ԱՊՕԷԼ-ը արտագնա խաղում չհաղթի «Պարի Սեն Ժերմենին»: Դրա հետ մեկտեղ, «Այաքսը» պետք է վաստակի գոնե 1 միավոր խմբից դուրս գալու հնարավորությունները պահպանելու համար:

«Պարի Սեն Ժերմեն»-ԱՊՈԷԼ

Այս խաղը փոխկակապցված է խմբի մյուս հանդիպման հետ. եթե «Պարի Սեն Ժերմենը» հաղթի, իսկ «Այաքսը» պարտվի, փարիզյան թիմը ևս կնվաճի ⅛ եզրափակիչ փուլի ուղեգիր:

G խումբ

«Սպորտինգ»-«Շալկե 04»

«Սպորտինգը» չափազանց անհաջող է խաղում գերմանական թիմերի հետ: Չեմպիոնների լիգայի 2009-10թթ. խաղարկության խմբային փուլում հաղթելով «Հերտային»` «Սպորտինգը» 17-րդ փորձից կարողացավ առաջին հաղթանակը տոնել Գերմանիան ներկայացնող թիմի նկատմամբ: Գերմանական թիմերի հետ «Սպորտինգն» ունի հետևյալ վիճակագրությունը` 1 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 14 պարտություն:

«Մարիբոր»-«Չելսի»

Հոկտեմբերի 21-ին «Սթեմֆորդ Բրիջում» կայացած խաղում 0:6 հաշվով պարտությունն առաջինն էր «Մարիբորի» համար Չեմպիոնների լիգայի վերջին 9 խաղում: Խայտառակ հաշվից հետո Սլովենիայի չեմպիոնը գուցե սեփական խաղադաշտում փորձի վերականգնել հեղինակությունը:

H խումբ

«Շախտյոր»-ԲԱՏԷ

Նախորդ տուրում ընդամենը 13 րոպեի ընթացքում Լուիս Ադրիանոն 3 գնդակ խփեց ԲԱՏԷ-ի դարպասը: «Շախտյորի» առաջատարն այդ խաղում ընդհանուր 5 գոլ խփեց և դարձավ Դոնեցկի ակումբի պատմության լավագույն ռմբարկուն (117 գոլ): Ով գիտի` գուցե Լուիս Ադրիանոյի գոլային հրավառությունը դեռ շարունակություն ունենա:

«Ատլետիկ»-«Պորտու»

«Ատլետիկի» վիճակագրությունը պորտուգալական թիմերի հետ խաղերում հուսադրող չէ: Պորտուգալիան ներկայացնող թիմերի հետ մրցելիս չի եղել գոնե մեկ խաղ, որ «Ատլետիկը» դարպասն անառիկ պահի: Պորտուգալական թիմերի հետ նախորդ 9 խաղերում Բիլբաոյի թիմը բաց է թողել 14 գոլ:

Նախորդ հոդվածը‘ «Ամերիաբանկ»-ի բանկոմատից գողության փորձ կատարած անձը՝ զինծառայող է. ՔԿ’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի վարչապետը պաշտոնանկ է արել պաշտպանության նախարարին ‘