‘Այսօր առավոտյան Նազարբաևը ներողություն է խնդրել իր գործընկերներից’

1358

 

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայրենակիցներին կոչ է արել Երախտագիտության օրը իրար ներել բոլոր վիրավորանքները, ինչպես նաև ներողություն է խնդրել իր գործընկերներից, հաղորդել է Интерфакс-ը:

Պետության ղեկավարի խոսքով՝ այսօր առավոտյան նա ներողություն է խնդրել իր բոլոր գործընկերներից: «Եթե աշխատանքի ընթացքում ես ակամա նեղացրել եմ նրանց, նախատել, ապա այսօրվանից եկեք ամեն ինչ մոռանանք և նոր փոխհարաբերություններ սկսենք»,- ասել է Նազարբաևը: Նա շեշտել է, որ ներելու ունակությունը շատ մեծ ուժ է:

Ղազախստանում մարտի 1-ին նոր տոն է նշվում՝ Երախտագիտության օրը, որի մասին հրամանագիրը Նուրսուլթան Նազարբաևը ստորագրել է այս տարվա հունվարին: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ «Սուպերերեքշաբթի» հայտնի կդառնան ԱՄՆ նախագահի թեկնածուները’
Հաջորդ հոդվածը‘ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների վերաբերյալ քվեարկությունը կկայանա մարտի 1-ի երեկոյան’