‘Այսօր Բաբկեն Արարքցյանի ծննդյան օրն է ‘

1720

Այսօր ՀՀ Առաջին գումարման ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանի ծննդյան օրն է: Հայտնի քաղաքական գործիչը նշում է իր 70-ամյակը:

Կենսագրություն

Բաբկեն Գուրգենի Արարքցյան (ծնվ. 1944, սեպտեմբերի 16), հայ քաղաքական, պետական գործիչ, ՀՀ ԳԽ (1991-95), ԱԺ (1995-98) նախագահ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու (1972), դոցենտ (1977)։

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի մեխմաթ ֆակուլտետը (1966)։ 1977-90-ին դասախոսել է ԵՊՀ-ում, 1986-ից՝ հաշվողական մաթեմատիկայի մեթոդների կիրառումը բնական գիտություններում ամբիոնի վարիչ։ Ղարաբաղյան շարժման Հայաստանյան կոմիտեի (1988, մայիս) և ՀՀՇ հիմնադիր-անդամ (1989-ի նոյեմբերից 2000-ի դեկտեմբերը՝ ՀՀՇ վարչության անդամ)։ 1988-ի դեկտեմբերի 10-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամների հետ ձերբակալվել է և 6 ամիս Մոսկվայում պահվել նախնական կալանքի։ 1990-ի մայիսին ընտրվել է ՀՀ ԳԽ պատգամավոր, օգոստոսին՝ ՀՀ ԳԽ նախագահի առաջին տեղակալ, այնուհետև՝ նախագահ։ 1998-ի փետրվարի 4-ին ՀՀ առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո, վերջինիս քաղաքական թիմի հետ հրաժարական է տվել։

1999-ից՝ Ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման «Արմատ» կենտրոնի հիմնադիր-ղեկավար։

 

Նախորդ հոդվածը‘Մուսինյան. Սերժ Սարգսյանի կողքին կանգնողները կհայտնվեն քաղաքական աղբանոցում (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Վահան Բաբայան. Եթե իշխանությունը բռնի ուժով գնա սահմանադրական փոփոխությունների, երկրում լարված մթնոլորտ կստեղծվի ‘