Այսօր Ֆրանսիայում ազգային տոն է նշվում՝ Բաստիլի գրավման օրը, մի տոն, որը, ըստ էության, Երկրի Անկախության տոնն է։
1789 թ․ ապստամբած փարիզցիները գրավեցին ամրոցը՝ Բաստիլի բանտը, որը թագավորների իշխանավարության հիմնական խորհրդանիշն էր, և ազատագրեցին յոթ կալանավորների։ Հենց այդ փաստն է ընդունված համարել Ֆրանսիական մեծ հեղափոխության մեկնարկը։
Բաստիլի գրավումն ազգային տոն է հայտարարվել 1880 թ․ հուլիսի 6-ին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տոնի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնին ուղղված շնորհավորական հեռագրոմ նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը կնպաստի կայունության և փոխըմբռնման հաստատմանը Եվրոպայում։
Փոխանցում է ria.ru-ն։