Այսօր Երևանում բողոքի ակցիաներից բերման ենթարկվածների թիվը հասել է 41-ի, «Ազատությանը» հայտնել են Ոստիկանության լրատվականից։
Ցուցարարները պարբերաբար երթեր են իրականացրել, փողոցներ են փակել։ Վաղ առավոտյան բետոնախառնիչ մեքենաներով փակել էին Դավթաշենի ու Կիևյան կամուրջները, իսկ հետո «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները խմբերով կենտրոնի տարբեր ուղղություններով երթ են արել, տեղեկացնում է «Ազատությունը»։