‘
Բրիտանիայում մեկնարկել է ԵՄ կազմում մնալու կամ դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի քվեարկությունը: Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 7-ին և կաշխատեն մինչև երեկոյան ժամը 10-ը:
Սա Միացյալ Թագավորության պատմության ընթացքում ընդամենը երրորդ հանրաքվեն է: Դրան նախորդել են չորս ամսվա բուռն քննարկումներ, որոնց ընթացքում ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները միավորվել են Vote Leave («Քվերակիր դուրս գալու օգտին») կարգախոսի ներքո, իսկ նրանց հակառակորդների գլխավոր կարգախոսն է Remain-ը («Մնալ»):
Հանրաքվեի վերջնական արդյունքը հայտնի կդառնա հունիսի 24-ին, առավոտյան ժամը 7-ին:
Հանրաքվեին մասնակցելու համար գրանցվել է առնվազն 46,5 մլն մարդ՝ բրիտանական ընտրությունների համար ռեկորդային թիվ: Ընտրողները պետք է խաչ դնեն քվեաթերթիկի երկու հարցերից մեկի դիմաց. «Արդյո՞ք Միացյալ Թագավորությունը պետք է մնա Եվրոպական միության կազմում», կամ «Արդյո՞ք Միացյալ Թագավորությունը պետք է դուրս գա Եվրոպական միությունից»: Արդյունքը կորոշվի պարզ մեծամասնության հիման վրա. Բրիտանիայի հետագա ճակատագիրը որոշելու համար այդ հարցերից մեկը պետք է հավաքի 50 % + մեկ ձայն:
Փոխանցում է BBC-ն:
‘