‘Այսօր Գոռ Քլոյանի ծննդյան օրն է’

1182

Այսօր Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի ծննդյան օրն է 33-ամյակը։ Արդեն քանիերորդ անգամ Գոռի սիրելի ծնողները, կինն ու 2 անչափահաս երեխաներն այդ օրը կանցկացնեն նրա գերեզմանի մոտ։ Նրանց կմիանան նաև Հայ ազգային կոնգրեսի ղեկավար կազմի ներկայացուցիչներն ու շարքային ընդդիմադիրներ։ Գոռ Քլոյանը Մարտի 1-ի այն զոհերից է, որ այդ օրը Մյասնիկյանի արձանի մոտ էր հայտնվել գիտակցված։ Նրա հայրը Սարգիս Քլոյանը, մի անգամ այդ կապակցությամբ ասաց. «Երբ լսեցինք, որ թուրքերը հարձակվել են Երևան քաղաքի վրա և ավերում են, ուզում են գրավել, ես իմ որդու հետ, առանց վարանելու, վեր կացանք և գնացինք՝ թուրքերից ազատագրելու մեր հայրենիքը»։ Գոռը զոհ գնաց, հայրենիքի նրա երազած ազատագրումն էլ չիրականացավ։ Այդ օրը Սարգիս Քլոյանը միայնակ տուն վերադարձավ, բայց չդադարեց պայքարել որդու երազանքն իրականացնելու համար։ Ուստի երեկ, երբ «ՀԺ» թղթակիցը զրուցում էր պարոն Քլոյանի հետ, նա մեկ ցանկություն հայտնեց. «Գոռս կցանկանար տեսնել իր երազած հայրենիքը, գոնե այս ընտրություններին դա իրականանար, որ Սարգիսն ու Լյովը (Գոռի որդիները) դա տեսնեին»։    

Նախորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանը և Շարմազանովը տեսակցել են Վազգեն Խաչիկյանին’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ը Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացնելու ծրագիր է մշակում’