‘
Այսօր, ժամը 13:00-ից` դերասան Հայկ Մարությանը և իր նախաձեռնած ակցիային միացած մոտ երկու տասնյակ քաղաքացիներ իրենց անձնական մեքենաներով կրկին շրջելու են Երևանի փողոցներով՝ մարդկանց անվճար տեղափոխելու նպատակով: Ակցիան ուղղված է ընդդեմ տրանսպորտի թանկացման: Երեկ Հայկի, իր կնոջ և մի քանի ընկերների ակցիան մեծ արձագանք էր ստացել սոցիալական ցանցերում: Մեր կայքի նկարահանած տեսանյութը մեկ օրվա ընթացքում դիտվել է մոտ 30,000 անգամ: Այժմ ներկայացնում ենք ևս մեկ տեսանյութ՝ երեկվա ակցիայից:
‘