‘Այսօր դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 479.25 դրամ/դոլար’

954

Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 6 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.250 մլն.դոլար (599.063 մլն.դրամ), 479.25 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.16 տոկոսային կետով բարձր է նախորդ` 2015-ի փետրվարի 11-ի սակարկություններում ձեւավորված փոխարժեքից:

Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 478.75 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 479.50 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը կազմել է 479.25 դրամ/դոլար, փակման գինը` 479.25 դրամ/դոլար, նվազագույն գինը կազմել է  479.25 դրամ/դոլար, առավելագույն գինը` 479.25 դրամ/դոլար:

Ընդհանուր առմամբ, 2015 թվականի հունվարի 12-ից մինչեւ փետրվարի 13-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 7.300 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների  միջին կշռված փոխարժեքը 475.00 դրամ/դոլարից աճել է մինչեւ 479.25 դրամ/դոլար:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. Երբ բիզնեսի ներկայացուցիչները վստահ լինեն, որ իրենց բիզնեսը Հայաստանում կլինի շահավետ, նրանք պատրաստ կլինեն ներդրումներին’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. Դեռ հայտնի չէ, թե ով է ներկայացնելու ԱՄՆ-ը «1915 թ. ողբերգական իրադարձություններին» նվիրված միջոցառումներին’