‘Այսօր երեկոյան՝ Սուրբ Սարգսի տոնի նախօրեին, երիտասարդները պետք է աղի բլիթ ուտեն’

1892

Վաղը սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է:

Ս.Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը:

Պահքը տևում է հինգ օր, ժողովրդական սովորույթներից է նաև, երբ Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց հարսնացուի կամ փեսացուի երազհայտնությունը:

Այդ օրը հիշատակելի սովորույթներից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի՝ Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ(մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքները:

Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ: 

Նախորդ հոդվածը‘Ահազանգում է ՄԻՊ-ը. Երևանի քաղաքապետարանը ապօրինի գումարներ է պահանջում քաղաքացիներից’
Հաջորդ հոդվածը‘Այսօր Վլադիմիր Վիսոցկու ծննդյան օրն է (ֆոտոշարք)’