‘Այսօր թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրն է’

1113

Այսօր թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է: Նման որոշում է կայացվել 1987 թվականին՝  ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 42-րդ նստաշրջանի ժամանակ:

Նույն թվականին, միջազգային կոնֆերանսի առաջարկությունների հիման վրա, հաստատվել է թմրանյութերի չարաշահման դեմ պայքարի հետագա գործունեության համապարփակ ծրագիրը: 1909 թվականին Շանհայի «Ափիոնի հանձնաժողովի» մասնակիցները, որի աշխատանքներում ընդգրկված էր 13 երկիր, փորձել են ասիական երկրներից թմրանյութերի ներմուծման ուղիների սահմանափակումներ գտնել:

ՄԱԿ-ի տվյալներով՝  աշխարհում թմրամիջոցներ օգտագործողների թիվը տատանվում է 3,3%-ից  մինչև 6,5%-ի սահմաններում, ովքեր 15- 64 տարեկան մարդիկ են: Նրանց թվում են նաև առնվազն տարին մեկ անգամ թմրամիջոց օգտագործողները:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝  2012թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում գրանցվել է թմրամիջոցների հետ կապված 372  հանցագործություն, մինչդեռ  2011-ին այդ թիվը եղել է  515:  

Նախորդ հոդվածը‘Բորդյուժան՝ Ադրբեջանին վաճառված զենքի մասին. Դա Ռուսաստանի բիզնեսն է’
Հաջորդ հոդվածը‘«Թուրքի նման ընտանիք է». Արտակ Բուդաղյանի եղբայրը՝ Սուրիկ Խաչատրյանի մասին’