‘Այսօր Լեւոն Արոնյանի 30-ամյակն է’

751

Այսօր լրանում է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկի, օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, գրոսմայստեր Լեւոն Արոնյանի 30-ամյակը:

Արոնյանը վերջին տասնամյակում շախմատային աշխարհի ամենավառ ներկայացուցիչներից մեկն է: Իր առաջին խոշոր նվաճումը Արոնյանը տարել է 2005 թվականին, երբ դարձավ աշխարհի գավաթակիր:

Իսկ ընդհանրապես, Արոնյանի տիտղոսների եւ նվաճումների քանակը պատկառելի է. Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թ. աշխարհի թիմային առաջնության հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Բիլբաո–Մեծ սաղավարտի հաղթող, 2009-ի արագ շախմատի աշխարհի չեմպիոն, 2008-ի և 2009-ի Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010-ի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002-ի Հայաստանի չեմպիոն: 2011-ին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու): Երկու տարի անընդմեջ` 2005-ին և 2006-ին, մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ: 2012-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհի 2-րդ շախմատիստն է (2821):

Նախորդ հոդվածը‘Թուրքական բանակը կրակ է բացել՝ ի պատասխան Սիրիայի տարածքից արձակված հրետակոծության’
Հաջորդ հոդվածը‘Հյուսիսային Կորեայում զինծառայողը սապնել է երկու զինակիցներին և փախել Հարավային Կորեա’