‘
Այսօր մեծանուն դերասան Սոս Սարգսյանը նշում է 83-րդ տարեդարձը:
Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում: 1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: 1954թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը: 1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան: 1991 թ. հիմնադրել է «Համազգային» թատրոնը: 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի ռեկտորն էր, 2006-ից` ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը: 2009 թ. ընտրվել է ՀՀ հանրային խորհրդի անդամ: Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են` «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս» և այլն: Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են նրա խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պռոշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը:
‘