‘Այսօր լրանում է Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակը ‘

905

Այսօր լրանում է նշանավոր բանաստեղծ, քնարերգու Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակը:

Տերյանը (Վահան Տեր-Գրիգորյան) ծնվել է Ջավախքի Գանձա գյուղում՝ 1885-ի փետրվարի 9-ին: 1908-ին Թիֆլիսում լույս տեսավ Տերյանի բանաստեղծությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը լայն ժողովրդականություն բերեց բանաստեղծին: 1915-ին հրատարակվեց նրա հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» ժողովածուն:

Վահան Տերյանը զբաղվել է նաեւ ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությամբ: Դեռեւս ուսանողության տարիներին հեղափոխանակն գործունեության համար ձերբակալվել է եւ պահվել Մոսկվայի Բուտիրկա բանտում: 1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղաշրջմանը և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը բոլշեւիկյան կառավարությունից առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Նախորդ հոդվածը‘«Մենք բոլորս Արտակ Խաչատրյան ենք». Բողոքի ցույց Կառավարության առջև (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել «Եվրոնեստ» ԽՎ 4-րդ նստաշրջանին Երևանում’