‘
ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում, որը տեղի կունենա այսօր, Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանն ուժերը կչափի մրցաշարի ֆավորիտ Մագնուս Կարլսենի հետ: 7 տուրերի արդյունքում Արոնյանը և Կարլսենը գլխավորում են մրցաշարային աղյուսակը ու իրենց ակտիվում ունեն 5 միավոր:
Ավարտելով պարտիան Ալեքսանդր Գրիշչուկի հետ՝ Արոնյանը մասնավորապես ասել է. «Ես շատ գաղափարներ չունեի, միայն ցանկանում էի ծանր խաղալ»:
Առաջատարներից 1,5 միավորով հետ են մնում Պետեր Սվիդլերը և Վլադիմիր Կրամնիկը: 5-8-րդ տեղերը հաջորդաբար զբաղեցնում են Թեյմուր Ռաջաբովը (3 միավոր), Ալեքսանդր Գրիշչուկը (3 միավոր), Վասիլի Իվանչուկը (2,5 միավոր) և Բորիս Գելֆանդը (2,5 միավոր):
Մյուս զրույգերում Թեյմուր Ռաջաբովը սպիտակներով կպայքարի Բորիս Գելֆանդի հետ: Վասիլի Իվանչուկը սևերով կմրցի Ալեքսանդր Գրիշչուկի, իսկ Վալդիմիր Կրամնիկը սպիտակ խաղաքարերով իր ուժերը կչափի Պետեր Սվիդլերի հետ: Լոնդոնում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը մեկնարկել է մարտի 15-ին և կավարտվի ապրիլի մեկին: Մրցաշարը բաղկացած է 14 տուրերից:
‘