Այսօր Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է

870

Այսօր լրանում է ՀՀ Առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանի ծննդյան 77-ամյակը: Այդ առթիվ շնորհավորելով Առաջին նախագահին, ընթերցողին ենք ներկայացնում նրա երդմնակալության արարողության ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինի խոսքը:

iLur.am

Խօսք Հայաստանի նորընտիր նախագահին.— Մեծայարգ Տիար Նա­­խա­գահ, գոհութիւն Աստուծոյ ամենակալին որ Մեզ պարգեւում է այս ան­­նման պահը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնից բերելու Մեր յարգալիր ող­ջոյնը Ձերդ Գերազանցութեան, առաջին ազգընտիր նախագահիդ, Հա­յաս­տանի ինքնիշխան անկախ Հանրապետութեան։

Բազում դարերի մեր ազատատենչ նախնեաց երազանքն է որ ահա պայծառ իրականութիւն է դառնում։

Մեր հայրենի քաջարի ժողովրդի, մեր հանրապետութեան խորհրդա­րանի ու կառավարութեան որդեգրած անկախութեան գործընթացը, իր լրումին է հասնում այսօր, Ձեր հանդիսաւոր երդման արարողութեամբ։

Բոլոր հայերը, ի Հայաստան եւ ի սփիւռս աշխարհի հոգեւին այս­տեղ են գտնւում մեր կողքին եւ տօնախմբում են այս պատմական պա­­հը։ Վկայ է նաեւ սուրբ-գրական երկնամերձ մեր Արարատը։

Յարգարժան Տիար Նախագահ, ճշմարիտ է որ մենք բոլորս ցնծու­թեամբ տօնախմբում ենք Ձերդ Գերազանցութեան գահակալումը, սա­կայն միաժամանակ գիտենք որ երդման այս արարողութիւնը հանդի­սանում է նաեւ զոհաբերումի մի արարողութիւն։ Զի գիտակցում ենք թէ այս ժամից սկսեալ, ինչպիսի ծանրածանր պատասխանատուութիւն էք ստանձնում, բոլորիս ծանօթ եւ բոլորս մտահոգող, մերօրեայ տագնա­պալի պայմաններում։ Այո՛, մենք Ձեզ զոհաբերում ենք Հայրենիքի պա­տարագի սեղանի առաջ։

Մենք տարակոյս չունենք, որ Դուք աւելի ստուգութեամբ քան մենք, Ձեր հոգու աչքերով տեսնում եւ ապրում էք Գողգոթայի Ձեր ճանապար­հը, պատրաստ դիմագրաւելու ամէն վտանգ, ամէն տառապանք, սրբա­զան մի պարտականութիւն կատարելու ազնիւ տեսիլքով։

Մենք քրիստոնեայ ենք եւ հաւատում ենք որ զոհաբերումով միայն կարելի է հասնել յաղթութեան։

Յանուն Հայաստանեայց Սուրբ Եկեղեցու աղօթում ենք որ Ձեր առաքելութեան ճանապարհը պսակուի յաղթութեամբ։

Ձեզ՝ Մեր յարգանքը, Մեր զօրակցումը, Մեր օրհնութիւնը։ «Գիշերն մերժեցաւ եւ տիւն մերձեցաւ. ի բաց արասցուք այսուհետեւ զգործսն խաւարի, եւ զգեցցուք զզէնն լուսոյ»։ (Հռոմ. ԺԳ. 12) Ամէն։

Վազգէն Ա, Կաթողիկոս Ամենայն Հայոց։ Ս. Էջմիածին, 11 Նոյեմբեր 1991թ. («Էջմիածին» ամսագիր, ԺԱ–ԺԲ, 11.11.1991թ.)։

Նախորդ հոդվածըՓաշինյանին այլևս չի բավարարում ազգին անընդհատ խաբելու մարմաջը. Yerevanpress
Հաջորդ հոդվածըԴիեգո Կարամանուկյան. Լևոն Տեր-Պետրոսյանը կանխատեսեց, թե ինչ կարող է տեղի ունենալ, և, դժբախտաբար, դա տեղի ունեցավ