‘Այսօր Խաչատուր Սուքիասյանի ծննդյան օրն է ‘

1040

Այսօր հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր, ընդդիմադիր քաղաքական գործիչ Խաչատուր Սուքիասյանի ծննդյան օրն է. այսօր նա դարձավ 51 տարեկան:

2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ Խաչատուր Սուքիասյանը առաջին գործարարն էր, ով չվախեցավ հրապարակայնորեն աջակցել նախագահի ընդդիմադիր թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինչի հետեւանքով իշխանությունները մի ամբողջ արշավ սկսեցին Սուքիասյանների ընտանիքի դեմ:

Մասնավորապես, ի թիվս այլ տնտեսական հետապնդումենրի, Սուքիասյանների ընտանիքից խլեցին հանքային ջրերի Բջնի գործարանը:

2008-ի նախագահական ընտրություններից հետո Սուքիասյանը երկրար ժամանակ ստիպված եղավ անցկացնել ընդհատակում, քանի որ վերջինիս դեմ եւս ապօրինի քրեական գործ էին հարուցել:

Սուքիասյանների ընտանիքի դեմ քաղաքական արշավը շարունակվեց նաեւ 2012 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ իշխանությունները թույլ չտվեցին Խաչատուր  Սուքիասյանին մեծամասնական ընտրակարգով առաջադրվել պատգամավորի թեկնածու՝ թիվ 10 ընտրատարածքից, որտեղ Սուքիասյանները մեծ աջակցություն են վայելում: Արդյունքում այդ ընտրատարածքում առաջադրվեց Խաչատուր Սուքիասյանի մյուս եղբայրը՝ Սարիբեկ Սուքիասյանը, եւ իշխանությունները կարողացան միայն աննախադեպ կեղծիքների շնորհիվ ընդամենը մի քանի հարյուր ձայնի տարբերությամբ այդ ընտրատարածքից պատգամավոր դարձնել ՀՀԿ-ական թեկնածուին:

Այդ բոլոր քաղաքական հետապնդումներով հանդերձ, սակայն, իշխանությունները չկարողացան հասնել իրենց նպատակին. Սուքիասյաններն այսօր էլ ընդդիմության առանցքային դեմքերից են:

iLur.am-ը սրտանց շնորհավորում է Խաչատուր Սուքիասյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Լիպարիտյան. «Ձգտում ենք պաշտպանել աշխարհում ԼՂՀ-ի վարած քաղաքականությունը» ‘
Հաջորդ հոդվածը‘Օզբիլիսը կրկին շքեղ գոլի հեղինակ (տեսանյութ)’